Յոհան Պալիսա
| Յոհան Պալիսա | |
|---|---|
աստղագետ |
|
| ԱԱՀ՝ | Յոհան Պալիսա |
| Ծննդյան օր՝ | 6.12.1848 |
| Ծննդավայր՝ | Օպավա |
| Վախճանի օր՝ | 2.5.1925 |
| Վախճանի վայր՝ | Վիեննա |
| Քաղաքացիություն՝ | |
| Աշխատանք՝ | Վիեննայի աստղադիտարան, Ժենևի աստղադիտարան, Ավստրո-Հունգարական կայսերական ծովային աստղադիտարան Պուլայում |
Յոհան Պալիսա (գերմ.՝ Johann Palisa; 6 դեկտեմբերի 1848, Տրոպաու, Սիլեզիա, այժմ Օպավա, Չեխիա — 2 մայիսի 1925, Վիեննա), ավստրիացի աստղագետ:
1866-ից 1870 թվականը ուսումնասիրել է մաթեմատիկան և աստղագիտությունը Վիեննայի համալսարանում, սակայն ավարտել է այն միայն 1884 թվականին: Արդեն 1870 թվականին նա աշխատու էր համալսարանի աստղադիտարանում որպես օգնական, իսկ հաջորդ տարվանից Ժնևի աստղադիտարանում: 1872 թվականին դարձել է Պուլայի Ավստրո-Հունգարական ծովային աստղադիտարանի տնօրեն (այժմ Պուլա քաղաք Խորվաթիայում): Աշխատելով այնտեղ 1874 թվականի մարտի 18-ից նա հայտնաբերել է իր առաջին աստերոիդը (136) Ավստրիան: 1880—1919 թվականներին աշխատել է նոր Վիեննայի աստղադիտարանում: 1899, 1902, 1908 թվականներին հրապարակել է իր աստղային կատալոգները:
Պալիսան ընդամենը հայտնաբերել է 122 աստերոիդ 1874ից 1923 թվականը ընկած ժամանակահատվածում: Նրա պատվին են անվանվել (914) Պալիսենա աստերոիդը և խառնարան Լուսնի վրա:
(320) Կատարինա աստերոիդը, որը Պալիսան հայտնաբերել է 1891 թվականի հոկտեմբերի 11-ին անվանվել է հայտնաբերողի մոր պատվին[1]: Իսկ (321) Ֆլորենտինա աստերոիդը` Պալիսայի դստեր պատվին[2]:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ (320) Կատարինա աստերոիդի անվանման որոշում
- ↑ (321) Ֆլորենտինա աստերոիդի անվանման որոշում