Սիդերիկ պարբերություն
Սիդերիկ պտույտի պարբերություն (լատ.՝ sidus, աստղ բառից), ժամանակահատված, որի ընթացքում որևէ երկնային մարմին-արբանյակ կատարում է մեկ ամբողջական պտույտ հիմնական մարմնի շուրջ աստղերի հարաբերությամբ: «Սիդերիկ պտույտի պարբերություն» հասկացությունը օգտագործվում է Երկրի շուրջ պտտվող մարմինների համար՝ Լուսին (սիդերիկ ամիս) և արհեստական արբանյակներ, ինչպես նաև Արեգակի շուրջ պտտվող մարմինների համար՝ մոլորակներ, գիսաստղեր, և այլն:
Սիդերիկ պարբերությունը անվանում են նաև տարի: Օրինակ՝ Հրատային տարի, Նեպտունյան տարի և այլն: Այս պարագայում պետք չէ մոռանալ, որ «տարի» անվան տակ կարող են լինել մի քանի հասկացություններ: Այսպես, պետք չէ շփոթել սիդերիկ տարին (Երկրի մեկ պտույտի ժամանակահատվածը Արեգակի շուրջ) և արևադարձային տարին (այն ժամանակահատվածը, երբ տեղի է ունենում տարվա եղանակների ամբողջական փոփոխություն), որոնք իրարից տարբերվում են մոտ 20 րոպեով (այս տարբերությունը պայմանավորված է Երկրի առանցքի պրեցեսիայով):
Արեգակնային համակարգի մոլորակների սիդերիկ պարբերությունները[խմբագրել]
Աղյուսակում ներառվել են նաև Լուսնի, աստերոիդների գոտու մարմինների, գաճաճ մոլորակների և Սեդնայի տվյալները:
| Մոլորակ | Սիդերիկ պարբերությունը |
|---|---|
| Մերկուրի | 87,97 օր |
| Վեներա | 224,7 օր |
| Երկիր | 1 տարի կամ 365,2564 օր[1] |
| Լուսին (Երկրի շուրջ) |
27,322 օր |
| Մարս | 1,88 տարի |
| Աստերոիդներ (միջինում) |
4,6 տարի |
| Յուպիտեր | 11,86 տարի |
| Սատուրն | 29,46 տարի |
| Ուրան | 84,02 տարի |
| Նեպտուն | 164,78 տարի |
| Պլուտոն | 248,09 տարի |
| Հոմեա | 285 տարի |
| Մակեմակե | 309,88 տարի |
| Էրիս | 557 տարի |
| Սեդնա | 12.059 տարի |
Տես նաև[խմբագրել]
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ (1977) Աստղաֆիզիկական մեծություններ։
|
|||||||||||||||||||||||