(8) Ֆլորա
|
Flora |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Հայտնաբերվել է | 18 հոկտեմբերի 1847թ. (Ջոն Հինդի կողմից) |
| Բացարձակ մեծություն (H) | 6,49 |
| Հեռավորությունը Արեգակից | 2,201684 ա. մ. |
| Ուղեծրային տվյալներ | |
| Պերիհելին | 1,8576 ա. մ. |
| Ապոհելին | 2,5458 ա. մ. |
| Մեծ կիսաառանցք | 2,201684 ա. մ.[1] |
| Էքսցենտրիսիտետ | 0,156285752623364 |
| Սիդերիկ պարբերություն | 1193,25 օր (3,27 տարի) |
| Միջին շարժում | 0,301697 աստիճան/օր |
| Թեքվածություն | 5,89° (Խավարածրի նկատմամբ) |
| Ծագման անկյան երկայնություն | 110,93° |
| Պերիկենտրոնի արգումենտ | 285,3° |
| Միջին անոմալիա | 190,65 |
| Ֆիզիկական հատկանիշներ | |
| Շառավիղ | 67,945 կմ[1] |
| Պտույտի պարբերություն | 12,865 ժ |
| Ալբեդո | 0,2426 |
| Մթնոլորտային տվյալներ | |
(8) Ֆլորա (Flora), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում: Հայտնաբերվել է 1847 թվականի հոկտեմբերի 18-ին Ջոն Հինդի կողմից Լոնդոնում[1]:
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,201684 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,8576 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,5458 ա. մ., իսկ Երկրի ուղեծրին Ֆլորա աստերոիդը նվազագույնը մոտենում է 0,8747 ա. մ. հեռավորության վրա[1]: Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1193,25 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շաջժվելով միջինում 0,301697 աստիճան/օր արագությամբ: Աստերոիդի ուղեծրի հարթությունը և խավարածրի հարթությունը իրար հետ կազմում են 5,89° անկյուն:
Ֆլորա աստերոիդը գլխավորում է Ֆլորայի աստերոիդների ընտանիքը, որի մեջ ներառված են այս պահին հայտնի ավել քան 7438 անդամներ, ընտանիքի անդամների ամենահավանական քանակն է 4000-5000 աստերոիդ (մոտավոր գնահատական), որը կազմում է այս պահին հայտնի աստերոիդների հիմնական գոտու բոլոր աստերոիդների 5-6%: Ընտանիքի ներքին սահմանը անցնում է 2,17 ա. մ. հեռավորության վրա Արեգակից, իսկ արտաքին սահմանը` 2,33: Այս ընտանիքի աստերոիդների էքսցենտրիսիտետները ընկնում են 0,109-0,168 միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը` 2,4°-6,9°:
Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է S դասին[1]:
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «ՆԱՍԱ-ի ՌՇԼ Փոքր-մարմինների տվյալների բազա (8) Ֆլորա»։ Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա։ http://ssd.jpl.nasa.gov/sbdb.cgi?sstr=8;orb=1։
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Շմադել, Լուտց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան, 5th, Գերմանիա: Սպրինգեր։ ISBN 978-3-540-00238-3։ (անգ.)
- Ֆլորա աստերոիդը Փոքր Մոլորակների Կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգ.)
|
|||||
|
|||||||||||||||||||||||