(15) Էվնոմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NAU Stars.png
Spacer-133x3.gif
CD 2c.png
CD 2c.png
Էվնոմիա
Eunomia
Հիմնական տվյալներ
Հայտնաբերել է (Անիբալե դե Գասպարիս)
29 հուլիս 1851թ.
Բացարձակ մեծություն (H) 5,28
Հեռավորությունը Արեգակից 2,642379 ա. մ.
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին 2,1451 ա. մ.
Ապոհելին 3,1396 ա. մ.
Մեծ կիսաառանցք 2,642379 ա. մ.[1]
Էքսցենտրիսիտետ 0,188176977842185
Սիդերիկ պարբերություն 1568,88 օր (4,3 տարի)
Միջին շարժում 0,229462 աստիճան/օր
Թեքվածություն 11,74° (Խավարածրի նկատմամբ)
Ծագման անկյան երկայնություն 293,2°
Պերիկենտրոնի արգումենտ 97,55°
Միջին անոմալիա 94,03
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ 127,665 կմ[1]
Պտույտի պարբերություն 6,083 ժ
Ալբեդո 0,2094
Մթնոլորտային տվյալներ

(15) Էվնոմիա (Eunomia), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1851 թվականի հուլիսի 29-ին Անիբալե դե Գասպարիսի կողմից Նեապոլում[1]։

Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,642379 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,1451 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,1396 ա. մ., իսկ Երկրի ուղեծրին Էվնոմիա աստերոիդը նվազագույնը մոտենում է 1,188 ա. մ. հեռավորության վրա[1]։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1568,88 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,229462 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի հարթությունը և խավարածրի հարթությունը իրար հետ կազմում են 11,74° անկյուն։

Էվնոմիա աստերոիդը գլխավորում է Էվնոմիայի աստերոիդների ընտանիքը։ Այս ընտանիքի աստերոիդները շարժվում են Արեգակի շուրջ 2,54 - 2,72 ա. մ. միջակայքում ընկած մեծ կիսաառանցքներով, ունեն 11,6°-14,8° ուղեծրի թեքում և 0,121-0,180 էքսցենտրիսիտետ։

Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է S դասին[1]։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]