Երկրորդ տիեզերական արագություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին և երկրորդ տիեզերական արագությունների վերլուծությունը ըստ Իսահակ Նյուտնի։ A և B մարմինները ընկնում են գետնին։ C մարմինը դուրս է գալիս շրջանագծային ուղեծիր, D-ն՝ էլիպտական։ Е մարմինը դուրս է գալիս բաց տիեզերք։

Երկրորդ տիեզերական արագություն, այն նվազագույն արագությունը, որը պետք է հաղորդել մարմնին որպեսզի մարմինը կարողանա հեռանալ որևէ տիեզերական մարմնի ձգողական դաշտից կոչվում է երկրորդ տիեզերական արագություն

Ստացումը[խմբագրել]

Երկրորդ տիեզերական արագության թվային արժեք ստանալու համար պետք է օգտվել էներգիայի պահպանման օրենքից`

\frac{mv_2^2}{2}-G\frac{mM}{R}=0, որտեղ m-մարմնի զանգվածն է,M-մոլորակի զանգվածն է,R-մոլորակի շառավիղն է,G-գրավիտացիոն հաստատունն է,v_2-երկրորդ տիեզերական արագությունն է այստեղից հետևում է v_2=\sqrt{2G\frac{M}{R}}.

Երկրորդ տիեզերական արագության արժեքները տաբեր երկնային մարմինների համար[խմբագրել]

Երկրորդ տիեզերական արագության արժեքները տաբեր երկնային մարմինների համար
երկնային մարմին զանգված (արտահայտված երկրի զանգվածով) 2-րդ տիեզերական արագություն, կմ/վ
Լուսին 0,0123 2,4
Մերկուրի 0,055 4,3
Մարս 0,108 5,0
Վեներա 0,82 10,22
Երկիր 1 11,2
Ուրան 14,5 22,0
Նեպտուն 17,5 24,0
Սատուրն 95,3 36,0
Յուպիտեր 318,3 61,0
Արեգակ 333 000 617,7
Սիրիուս B 325 675 10 000
նեյտրոնային աստղ 666 000 200 000
Քվառկային աստղ 833 500  ?
Սև Խոռոչ 832 500 - 5,6×1015 ∞ (Ոչինչ չի կարող դուրս գալ սև խոռոչից - Շվարդլիցի շառավիղ)