Գրավիտացիոն հաստատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
G ձգողականության հաստատունն ընկած է տիեզերական ձգողականության օրենքի հիմքում

Գրավիտացիոն հաստատուն, ձգողականության հաստատուն, Նյուտոնի հաստատուն, հիմնարար ֆիզիկական հաստատուն, գրավիտացիոն փոխազդեցության հաստատունը։ Սովորաբար նշանակվում է G, երբեմն՝ G_N կամ \gamma[1] Համաձայն Նյուտոնի տիեզերական ձգողականության օրենքի, գրավիտացիոն փոխազդեցության F ուժը իրարից r հեռավորության վրա գտնվող m_1 և m_2 զանգվածներով[2] երկու նյութական կետերի միջև հավասար է

F=G\frac{m_1 m_2}{r^2}:

G համեմատականության գործակիցը կոչվում է ձգողականության հաստատուն։ Թվապես հավասար է այն ձգողականության ուժի մոդուլին, որով միավոր զանգվածով կետային մարմինը ազդում է միավոր հեռավորության վրա գտնվող համանման մարմնի վրա։

Միավորների միջազգային համակարգում[3] Գիտության և տեխնիկայի տվյալների կոմիտեի հանձնարարած արժեքը 2008թ.՝

G = 6,67428(67)·10−11 մ3 · վ−2 · կգ−1, կամ Ն · մ2 · կգ−2,

2010թ. այս արժեքը ուղղվեց

G = 6,67384(80)·10−11 մ3 · վ−2 · կգ−1, կամ Ն· մ2 · կգ−2

չափով։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հարաբերականության ընդհանուր տեսության մեջ G նշանակումը հազվադեպ է կիրառվում, քանի որ այնտեղ այդ տառը սովորաբար օգտագործվում է Էյնշտեյնի թենզորը նշանակելու համար:
  2. Ըստ զանգվածի սահմանման, այս հավասարման մեջ մտնող զանգվածները գրավիտացիոն զանգվածներ են, սակայն որևէ մարմնի գրավիտացիոն և ինետր զանգվածների տարբերությունը մինչ այժմ փորձնականորեն դիտված չէ: Տեսականորեն, ժամանակակից պատկերացումների սահմաններում դրանք հազիվ թե տարբերվեն: Դա ստանդարտ ենթադրություն էր Նյուտոնի ժամանակներից ի վեր:
  3. «CODATA Internationally recommended values of the Fundamental Physical Constants»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-26-ին։ http://www.webcitation.org/61D3SEG2u։ Վերցված է 28 հոկտեմբերի, 2008թ.։