Գիշերահավասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիշերահավասարի եւ արեւադարձի օրերը եւ պահերը ըստ UTC
տարի Գիշերահավասար
Մարտ
Արեւադարձ
Հունիս
Գիշերահավասար
Սեպտեմբեր
Արեւադարձ
Դեկտեմբեր
օր ժամ օր ժամ օր ժամ օր ժամ
2002 20 19:16 21 13:24 23 04:55 22 01:14
2003 21 01:00 21 19:10 23 10:47 22 07:04
2004 20 06:49 21 00:57 22 16:30 21 12:42
2005 20 12:33 21 06:46 22 22:23 21 18:35
2006 20 18:26 21 12:26 23 04:03 22 00:22
2007 21 00:07 21 18:06 23 09:51 22 06:08
2008 20 05:48 20 23:59 22 15:44 21 12:04
2009 20 11:44 21 05:45 22 21:18 21 17:47
2010 20 17:32 21 11:28 23 03:09 21 23:38
2011 20 23:21 21 17:16 23 09:04 22 05:30
2012 20 05:14 20 23:09 22 14:49 21 11:12
2013 20 11:02 21 05:04 22 20:44 21 17:11
2014 20 16:57 21 10:51 23 02:29 21 23:03
2015 20 22:45 21 16:38 23 08:20 22 04:48
2016 20 04:30 20 22:34 22 14:21 21 10:44
2017 20 10:28 21 04:24 22 20:02 21 16:28

Գիշերահավասարը լինում է տարին երկու անգամ՝ գարնանը եւ աշնանը, երբ շարժվելով արեւի շուրջ երկրագնդի պտույտի առանցքի թեքությունը շուշափում է իր ուղեծիրը եւ այդ թեքվածությունը ուղղահայաց է լինում արեւի ճառագայթներին: Այդ պահին հարավային բեւեռը եւ հյուսիսային բեւեռը հավասարահեռ են արեւի ճառագայթներին, ինչի հետեւանքով գիշերվա եւ ցերեկվա տեւողությունները հավասարվում են:

Աստղագիտորեն՝ գիշերահավասարը դա այն պահն է երբ Արեգակի կենտրոնը շարժվելով երկնակամարի վրա հատում է երկնային հասարակածի հարթությունը:

Գարնանային գիշերահավասարի պահին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, եւ քանի որ Արեգակը կետ չէ, այլ նրա սկավառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով կտեւի մոտ 33 ժամ: Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա եւ ցերեկվա տեւողությունները հավասարվում են: Նշենք, որ խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր եւ ցածր գտնվելու տեւողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասն ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաեւ առավոտյան եւ երեկոյան մթնշաղի ժամերը: Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան):

Նախկինում գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, այնուհետեւ` 21-ին եւ այժմ` 20-ին: Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է եւ 26000 տարում մեկ լրիվ պտույտ է կատարում: Այստեղից, մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ:

Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվանքի համակարգը. այդ կետից է սկսվում կոորդինատներից մեկի` ուղղակի ծագման, հաշվարկը: Գարնանային գիշերահավասարի օրը որոշ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) համարվում է նոր տարվա սկիզբը (Նոռուզ), որն ի դեպ ծագում է դեռ զրադաշտական կրոնի ժամանակներից եւ շուրջ 3000 տարվա պատմություն ունի: Սեպտեմբերի 22ն էլ է հ Հիշեցնենք, որ մեր մոտ ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի` Զատիկի, օրվա հաշվարկն էլ կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ: Այսպես, ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարից հետո առաջին լիալուսնից հետո եկող առաջին կիրակին է, եւ այս տարի կնշվի ապրիլի 24-ին: Ի դեպ, 2011 թվականին Զատիկի օրը համընկել է թե արեւմտյան եւ թե հայ առաքելական եկեղեցիներով:

Գարնանային գիշերահավասարը տեղի է ունենում մարտ 20ին կամ մարտի 21ին, երբ Արեգակը հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, իսկ աշնանային գիշերահավասարը տեղի է ունենում սեպտեմբերի 22ին կամ սեպտեմբերի 23ին՝ երբ նա հյուսիսայինից անցնում է հարավայինին: Այդ օրերին Արեգակը ծագում է գրեթե ճշգրիտ արեւելքում եւ մայր է մտնում գրեթե ճշգրիտ արեւմուտքում, օրվա տեւողությունը ամբողջ երկրագնդի վրա գրեթե ճշգրիտ հավասարվում է գիշերվա տեւողությանը(գիշերահավասարի պահի անցման, արեգակի չափսերի եւ ռեֆրակցիայի պատճառով լուսավորությունը այն ճշգրիտ չէ եւ տեւում է ավել), բացառություն են կազմում միայն բեւեռները՝ Արեգակի չափսերի պատճառով այնտեղ ամբողջ օրը եւ գիշերը կես Արեգակը պտտվում է հորիզոնով:

Բովանդակություն

[խմբագրել] Ազգեր եւ կրոններ, որոնց մոտ Ամանորը սկսվում է գիշերահավասարին

Զրադաշտականությունից փոխառվել է Նոռուզը, տոնում են՝

Սեպտեմբերի 22-ը նույնպես տարվա սկիզբ է նշանել՝ Ֆրանսիական հանրապետական տոմարով.

[խմբագրել] Պատմական իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել գիշերահավասարին

[խմբագրել] Արեւային ինտերֆերենցիա

Արեւային ինտերֆերենցիա — արեւային ճառագայթման հետ արբանյակից ընդունվող ռադիոազդանշանի ինտերֆերենցիոն աղավաղում, այն տեղի է ունենում երբ ընդունիչ կայանից դիտելիս արեգակը երկնակամարում հայտնվում է արբանյակի շուրջ, համընդհանուր այդ երեւոյթը տեղի է ունենում տարին երկու անգամ գիշերահավասարի շրջակայքում եւ տեւում է մոտ 3.5 շաբաթ:

[խմբագրել] Տես նաեւ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով