Էրեբոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էրեբոս (հին հունարեն՝ Ἔρεβος ՝ «խավար», «մթություն», լատ.՝ Erebus), հունական դիցաբանության մեջ հավերժական խավարի անձնավորումը։ Հիշատակվում է «Ոդիսական»-ում (X 527) և Ալկմանի «Տիեզերագիտություն» աշխատության մեջ[1]։ Ըստ Հեսիոդոսի՝ Քաոսի որդին և Գիշերվա եղբայրը, այլ առասպելներում՝ Գիշերվա ամուսինը, որը նրանից ունեցել է Հեմերա (Օր) և Եթեր զավակներին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Фрагменты ранних греческих философов. Ч.1. — М., 1989. — С.80:
  2. Հեսիոդոս. Թեոգոնիա 123—125: