Նայադներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նայադներ (հին հուն.՝ Νηϊάδες, Ναΐδες, Ναϊάδες), ջրերի նիմփաներ ջրահարսներ: Իր նայադն է ունեցել յուրաքանչյուր գետ, գետակ, աղբյուր և այլն, որի անունով էլ հաճախ անվանվել է այդ գետը, գետակը…: Նայադները պատկանում էին Զևսի, Պոսեյդոնի, Աֆրոդիտեի և այլ աստվածների շքախմբին. Նրանք եղել են աստվածներիդաստիարակներն ու կանայք: Նայադները մեծարվում էին որպես մարդկանց, կենդանիների, բույսերի համար նպաստավոր ուժերը հովանավորողներ: Նրանք հովանավորում էին ամուսնությունը. Նրանց վերագրում էին գուշակության, արվեստների, բժշկության (հատկապես աղբյուրների նայադներին) իմացություն: Նայադները առնչվում էին երգի և պոեզիայի հետ` ջրերի կարկաչը` որը ընկալվում էր որպես նայադի զրույց, ներշնչել է հին և նոր պոետներին: