Փորկիս, ծովային աստվածություն, Պոնտոսի և Գեայի որդին, Ներևսի, Թավմասի, Եվրիբիայի, Կետոյի եղբայրը (նաև վերջինիս ամուսինը), Գրայաների, Գորգոնների, Լադոն դրակոնի, հեսպերուհիների հայրը: Հոմերոսի մոտ Փորկիսը, Պոլիփեմոսի մոր` նիմփա Թոոսայի հայրն է: Փորկիսի և Հեկատեի միությունից ծնվել է Սկիլան: