Մելպոմենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելպոմենեի արձանը (Էրմիտաժ)

Մելպոմենե (հին հուն.՝ Μελπομένη - «երգող կին»), հունական դիցաբանության մեջ ողբերգության մուսան, սկզբում համարվել է ընդհանրապես երգի, ապա՝ տխուր երգի մուսա։ Զևսի և Մնեմոսինեի դուստրն է, սիրենների մայրը[1]։ Մելպոմենեն պատկերվել է որպես բարձրահասակ կին, գլխին ժապավեն (ստրոֆոն), կապած խաղողի տերևներից կազմած պսակով, հագին թատերական թիկնոց, ոտքերին՝ կոտուռններ, մի ձեռքին ողբերգության դիմակ, մյուս ձեռքին՝ սուր կամ մահակ։

Մելպոմենե այլաբանորեն նշանակում է՝ ընդհանրապես թատրոն կամ ողբերգության բեմական մարմնավորում[2]։

Aquote1.png Բայց այնտեղ, ուր լսվում է մոլեգին Մելպոմենեի երկարաձիգ ողբը,
Ուր թափահարում է նա կեղծ ոսկեթելած թիկնոցը սառը ամբոխի առաջ...
Ալեքսանդր Պուշկին, «Եվգենի Օնեգին», VII, 50
Aquote2.png


Մուսայի անունով է կոչված Մելպոմենե (18) աստերոիդը՝ հայտնաբերված 1852 թ.։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1 далее
  2. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 154։