Վուլկան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վուլկան (լատ.՝ Vulcanus), հին հռոմեական դարբնության և կրակի աստված: Վուլկանի պաշտամունքը ուղեկցվել է մարդկային զոհաբերություններով: Վուլկանը Յուպիտերի և Յունոնայի որդին էր: Նրա կանանցից էին Մայան և Վեներան: Վուլկանն էր պատրաստում աստվածների ու հերոսների զրահները: Նրա դարբնոցը գտնվում էր Էտնա հրաբուխի մեջ: Իրեն օգնական ստեղծել է ոսկե կանանց:
Նա պատրաստել է Յուպիտերի կայծակները: Ավանդության համաձայն Յուպիտերը նրան գցել է երկնքից: Վուլկանը կոտրել է ոտքը և կաղացել:
Նույնացվել է հին հունական Հեփեստոսին:
Տես նաև [խմբագրել]
- Վուլկանալիաներ - Վուլկանի պատվին անցկացվող տոնակատարություն
- Վուլկանալ - Վուլկանի զոհասեղանը հռոմեական ֆորումում
|
|
||
|---|---|---|
| Քրմեր | ||
| Հավատալիքներ և ծեսեր |
||
| Գլխավոր աստվածներ | ||
| Այլ աստվածներ, աստվածություններ և ոգիներ |
||
| Անձնավորում | ||