Արվալյան եղբայրներ
Արվալայան եղբայրներ (լատ.՝ Arvāles fratres «հողագործ եղբայրներ» լատ.՝ arvum-ից — հողագործություն), հռոմեական քրմերի կոլեգիա, որը կապված էր հին իտալյան Դիա աստվածուհու պաշտամունքի հետ (Ակկա Լարենցիա): Արվալյան եղբայրների ծեսը կրում էր ագրարային բնույթ: Դիայի գլխավոր տոնին` մայիսին, արվալյան եղբայրները զոհ էին բերում հասկ, ոչխար, կով, խոճկորներ. մասնակիցները երգում էին հատուկ արվալյան հիմն և աղոթում բերք շնորհելու մասին: Տոնախմբության վերջում տեղի էին ունենում ընդհանուր ճաշկերույթներ և խնջույքներ: Օգոստոս կայսրը վերականգնել է այդ տոնակատարության անկման հասած ծեսերը և արվալյան եղբայրներին ձևակերպել որպես քրմական կոլեգիա, բաղկացած 12 մարդուց (որոնց թվում նաև ինքը կայսրը և իր ընտանիքի անդամները)[1]:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Դիցաբանական բառարան, 1985, Երևան
|
|
||
|---|---|---|
| Քրմեր |
Ավգուստալներ • Ավգուրներ • Արվալյան եղբայրներ • Էպուլոններ • Հարուսպիկներ • Մեծ պոնտիֆիքս • Պոնտիֆիքսների կոլեգիա • Սալիներ • Սրբազան արքա • Վեստալուհիներ • Տիկիոսներ • Ֆեցիալներ • Ֆլամիններ |
|
| Հավատալիքներ և ծեսեր |
||
| Գլխավոր աստվածներ | ||
| Այլ աստվածներ, աստվածություններ և ոգիներ |
||
| Անձնավորում | ||