Վիրտուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրտուսին նվիրված զոհասեղանի մնացորդները հռոմեական Ներքին Գերմանիա պրովինցիայում

Վիրտուս (լատ.՝ Virtus` արիություն), լատինների կանացի աստվածություն, ռազմական արիություն անձնավորում: Վիրտուսը համարվում էր Մարսի ուղեկցուհին և մեծարվում էր Հոնորի հետ միասին, նրանց կրկնակի տաճարը կանգնեցված էր Մարսի սրբավայրի մոտ: Պատկերվում էր լիազեն ամազոնուհու տեսքով: Վիրտուսը երբեմն նույնացվում էր Բելլոնայի հետ:

Գալիայի կայսր Տետրիկոս I-ի դրամը Վիրտուսի պատկերով