Կվիրին
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կվիրին, Իտալիայի հնագույն աստվածներից, որը պաշտվել է Ապենինյան թերակղզում դեռ իտալիկների բնակվելուց առաջ: Կվիրինի պաշտամունքը Հռոմ բերել են սաբինները: Հռոմեական աստվածների շարքում Կվիրինը զբաղեցնում էր երրորդ տեղը Յուպիտերից և Մարսից հետո: Ավելի ուշ ժամանակներում սկսել են Կվիրինին շփոթել Մարսի հետ: Գրողները Կվիրինին անվանել են «Հանգիստ Մարս», «Խաղաղության Մարս»: Կվիրինի պաշտամունքը միաձուլվել է նաև Հռոմուլոսի պաշտամունքի հետ, որի մասին վկայում է Հռոմուլոս-Կվիրին տաճարը: Կվիրինի անունից առաջացել է հնում տարածված հռոմեացիների կվիրիտներ անվանումը: Կվիրինի տոնը` Կվիրինալիաները տոնվում էր փետրվարի 17-ին:
|
|
||
|---|---|---|
| Քրմեր | ||
| Հավատալիքներ և ծեսեր |
||
| Գլխավոր աստվածներ | ||
| Այլ աստվածներ, աստվածություններ և ոգիներ |
||
| Անձնավորում | ||