Կալուգայի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալուգայի մարզ
Калужская область

Կալուգայի մարզի դրոշ
Դրոշ

Կալուգայի մարզի զինանշան
Զինանշան

Map of Russia - Kaluga Oblast (2008-03).svg

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզու ռուսերեն
Մայրաքաղաք Կալուգա
Մակերես 29 777 կմ²
Ազգաբնակչություն. 1 005 585 (33.77/կմ²)
Պետական ատրիբուտներ
Արժույթ ռուբլի (RUB)
Ժամային գոտի +4


Կալուգայի մարզ ռուս.՝ Калужская область, մարզ Ռուսաստանի Դաշնությունուն։ Կազմվել է 1944 թվականի հուլիսի 5-ին։ Տարածությունը 29,9 հազար կմ2 է, բնակչությունը՝ 1 005 585։ Բաժանված է 23 շրջանի, ունի 17 քաղաք։ Կենտրոնը՝ Կալուգա։ 1967 թվականի հուլիսի 25-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Աշխարհագրություն[խմբագրել]

Կալուգայի մարզի մակերևույթը բլրաթմբային է՝ մասնատված գետահովիտներով, հեղեղատներով։ Հյուսիս-արևմուտքում և հյուսիսում տարածված են մորենային, հարավարևմուտքում՝ գանդրային, կենտրոնական և արևելյան մասում՝ էրոզիոն հարթությունները։ Տերիտորիայի առավելագույն բարձրությունը 270-280 մ է։ Կլիման բարեխառն է, ամառը՝ չափավոր տաք և խոնավ, ձմեռը՝ չափավոր ցուրտ՝ ձյան կայուն շերտով։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 17,5 °C-ից մինչև 18,5 °C է, հունվարինը՝ -9 °C-ից - 10, 3 °C։ Տարեկան տեղումները՝ 550-650 մմ։

Ֆլորա և ֆաունա[խմբագրել]

Խոշոր գետերն են Օկան (Ուգրա, ժիզդրա, Պրոտվա վտակներով) և Դեսնայի վտակ Բոլվան։ Անտառները գրավում են տարածքի ավելի քան 40% ը։ Գերակշռում են կեչին, կաղամախին, սոճին, եղևնին։ Անտառներում հանդիպում են աղվես, գայլ, նապաստակ, որմզդեղն։ Կան թռչունների շատ տեսակներ։ Բնակիչները հիմնականում ռուսներ են։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 33 մարդ է։ Գլխավոր քաղաքներն են Կալուգան, Կիրովը, Լյուդինովոն։

Արդյունաբերություն[խմբագրել]

Արդյունաբերության առաշատար ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակությունը։ Զարգացած են նաև փայտամշակությունը, թաղանթանյութի, թղթի, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Գյուղատնտեսությունը մասնագիտացած է կաթնատու անասնապահության, խոզաբուծության ուղղությամբ։

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Զարգացած է կարտոֆիլի, բանջարեղենի արտադրությունը և մասամբ՝ վուշագործությունը։ Մշակում են ցորեն, գարի, տարեկան, վարսակ, հնդկացորեն, կերային կուլտուրաներ։ Ունի 868 կմ երկաթուղի և ավտոմոբիլային ճանապարհների խիտ ցանց։ Նավարկելի է Օկա գետը։

Կալուգայում կա օդանավակայան։

Գրականություն[խմբագրել]

  • Атлас Калужской области / Автор-составитель В. В. Трефилов; Ред. Н. В. Солнцева.. — Калуга։ Золотая аллея, 2002. — 176 с. — 4 000 экз. — ISBN 5-7111-0338-5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png