Կաղամախի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղամախի
Կաղամախ
Կաղամախ (Populus tremula)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկավորներ
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մարգագետածաղկավորներ
Ընտանիք Ուռազգիներ
Ցեղ Կաղամախ
Լատիներեն անվանում
Populus tremula
L., 1753

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կաղամախի, դողդոջուն բարդի (լատ.՝ Pópulus trémula), ուռազգիների ընտանիքի բարդի ցեղի տերևաթափ երկտուն ծառ։

Կենսաբանկան նկարագիր[խմբագրել]

Բարձրությունը՝ մինչև 35 մ, տրամագիծը՝ 1 մ։ Տերևները պարզ են, հերթադիր, կլոր կամ լայն կոնաձև, խոշոր անհավասար ատամներով։ Տերևակոթունը երկու կողմից սեղմված է, տափակացած, որի պատճառով տերևներն անընդհատ շարժվում են (այստեղից՝ «դողդոշուն բարդի» անվանումը)։ Ծաղկում է մարտ-ապրիլին, մինչե տերևների բացվելը։ Ծաղիկները կատվիկներ են։ Պտուղը տուփիկ է։ Բազմանում է սերմերով, կտրոններով, արմատային մացառներով։ Աճում է արագ, ապրում 80-100 տարի։

Կաղամախի արտաքին տեսքը

Տարածումը[խմբագրել]

Տարածված է Եվրասիայում և Ասիայում, հատկապես ասեղնատերև և լայնատերև տեսակների խառն անտառներում։ Հայաստանում հանդիպում Է Մարմարիկի հովտում, Ապարանում, Գառնիի արգելանոցում, Վայք, Ախուրյանում, կաղնու, բոխու և մասամբ հաճարենու անտառներում։

Օգտագործումը[խմբագրել]

Օգտագործվում է պաշտպանական անտառաբուծության, կանաչապատման մեջ։ Բնափայտը դեղնասպիտակավուն է, թեթև, փափուկ, կիրառվում է լուցկու, թաղանթանյութի, թղթի արդյունաբերության, շինարարության մեջ։ Բարդին ունի բուժիչ հատկություն. կեղևը պարունակում է աղաղանյութեր, տերևը՝ վիտամիններ, բողբոջը՝ եթերայուղեր: Աճեցվում է որպես գեղազարդիչ բույս, կիրառվում է փլվածքների, ձորակների, ավազուտների ամրացման և դաշտապաշտպան անտառաշերտեր ստեղծելու նպատակով: Բնափայտը բնամիջուկ չունի, թեթև է, ամուր, կիրառվում է որպես շինանյութ և վառելանյութ, լուցկու արտադրության մեջ և այլն:

Գրականություն[խմբագրել]

  • Гроздова Н. Б., Некрасов В. И., Глоба-Михайленко Д. А. Деревья, кустарники и лианы: Справочное пособие. — М.: Лесн. пром-сть, 1986. — С. 287—288.
  • Иванова Т. Н., Путинцева Л. Ф. Лесная кладовая. — Тула: Приок. кн. изд-во, 1993. — С. 55—56.
  • Скворцов В. Э. Учебный атлас. Флора Средней России. — М.: ЧеРо, 2004. — С. 95.

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png