Կիրովի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրովի մարզ
(ռուս.՝ Ки́ровская о́бласть,
Դրոշը
Գերբը
Kirov in Russia.svg
Տեղադրություն
Ռուսաստանում մարզ
Կոորդինատներ 46°49'50"58  °'"O

Կիրովի մարզ (ռուս.՝ Ки́ровская о́бласть, , ՌՍՖՍՀ կազմում։ 1934-ի դեկտեմբերի 7-ին կազմվել է որպես Կիրովի երկրամաս, 1936-ի դեկտեմբերի 5-ին՝ դարձել մարզ։ Տարածությունը 120, 8 հզ. կմ² է, բնակչությունը՝ 1662 հզ. (1979)։ Ունի 39 շրջան, 19 քաղաք, 55 քտա։ Կենտրոնը՝ Կիրով։ Կիրովի մարզը 1959 թվականի դեկտեմբերի 25-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Բնությունը[խմբագրել]

Կիրովի մարզը գտնվում է ԽՍՀՄ եվրոպական մասի արիալում։ Բլրա-ալիքվոր մակերևույթով, հյուսիսից հարավ թեքված հարթավայր է։ Կենտրոնով անցնում է Վյատկայի Ուվալը (մինչև 284մ բարձրության Կաման, Վեալուգան)։ Հողաբուսական ծածկույթում գերակշռում են պոդզոլային հողերն ու անտառները։ Կենդանիներից կան սկյուռ, կզաքիս, աղվես, ջրասամույր, լուսան, արջ, որմզդեղն և այլն, թռչուններից՝ աքար, ցախաքլոր, խլահավ, սագ։

Բնակչությունը[խմբագրել]

91% -ը ռուսներ են, բնակվում են նաև մարիներ, թաթարներ, ուդմուրտներ, կոմիներ և այլն։ Միջին խտությունը 1 կմ² վրա 13,8 մարդ է։ Քաղաքային բնակչությունը 64% է (1979)։ Խոշոր քաղաքներն են Կիրովը, Կիրովո-Չեպեցկը, Կոտելնիչը, Սլոբոդսկոյը։

Տնտեսությունը[խմբագրել]

Զարգացած են մեքենաշինությունն ու մետաղամշակությունը, վառելիքային, էլեկտրաէներգետիկ, քիմիական, անտառային, կաշվի, կոշիկի, մորթեղենի արդյունաբերությունը։ Գյուղատնտեսությունը մասնագիտանում է մսակաթնատու անասնապահության, հացահատիկի, վուշի արտադրության ուղղությամբ։ 1972-ին կար 314 կոլտնտեսություն, 234 խորհդային տնտեսւոյթւոն, 11 թռչնաֆաբրիկա։ Երկաթուղիների երկարությունը 1049 կմ է, կոշտ ծածկով ավտոճանապարհներինը՝ 6438 կմ, նավարկելի գետերի երկարությունը՝ 2125 կմ։

Լուսավորությունը և առողջապահությունը[խմբագրել]

1972 թվականին Կիրովի մարզում կար 3 բուհ, 1190 մասսայական գրադարան, 1543 ակումբ, 9 թանգարան, 3 թատրոն, 1563 կինոկայանք, 212 հիվանդանոց, 3, 4 հզ. բժիշկ։ Հրատարակվում է մարզային 2 թերթ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png