Հարավային դաշնային շրջան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Հարավային դաշնային շրջան Южный федеральный округ |
|
| Վարչկենտրոն | Դոնի Ռոստով |
|---|---|
| Տարածք | 416 840 կմ² (ՌԴ տարածքի 2,4 %) |
| Բնակչություն | 13 798 404 մարդ |
| Սուբյեկտների թիվ | 6 (մինչև 19.01.10՝ 13) |
| Քաղաքների թիվ | 79 (2009) |
| Եկամուտը մեկ շնչի հաշվով | 3267,5 ռուբլի (2003) |
| Լիազոր ներկայացուցիչ | Վլադիմիր Ուստինով |
| Կայք | http://www.ufo.gov.ru/ |
Հարավային դաշնային շրջան (ռուս.՝ Южный федеральный округ) — վարչական կազմավորում Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասի հարավում: Կազմավորված է նախագահի 2000 թվականի մայիսի 13-ի հրամանագրով:
Դմիտրի Մեդվեդևի 2010 թվականի հունվարի 19-ի հրամանագրով շրջանի կազմից առանձնացվել է Հյուսիս-Կովկասյան դաշնային շրջանը, որի կենտրոնն է դարձել Պյատիգորսկը:
Բովանդակություն |
Վարչական կազմ [խմբագրել]
Հարավային դաշնային շրջանը (Հյուսիս-Կովկասյան դաշնային շրջանի առանձնացումից հետո) ընդգրկում է 2 հանրապետություն, 3 մարզ և 1 երկրամաս: Շրջանի տարածքը կազմում է 416 հազար 840 կմ²:
| № | Դրոշ | Դաշնության սուբյետ | Վարչկենտրոն |
|---|---|---|---|
| 1 | Ադիգեայի Հանրապետություն | Մայկոպ | |
| 2 | Աստրախանի մարզ | Աստրախան | |
| 3 | Վոլգոգրադի մարզ | Վոլգոգրադ | |
| 4 | Կալմիկիայի Հանրապետություն | Էլիստա | |
| 5 | Կրասնոդարի երկրամաս | Կրասնոդար | |
| 6 | Ռոստովի մարզ | Դոնի Ռոստով | |
Բնակչություն և ազգային կազմ [խմբագրել]
Հարավային դաշնային շրջանում ըստ 2002 թվականի մարդահամարի (առանց Հյուսիս-Կովկասյան դաշնային շրջանի) բնակվում էր 13 798 404 մարդ, ինչը կազմում էր Ռւսաստանի բնակչության 9,45 %-ը:
Հարավային դաշնային շրջանի ազգային կազմը[1]՝
- ռուսներ 11 878 հազար մարդ (86,1 %)
- հայեր 433 հազար մարդ (3,1 %)
- ուկրաինացիներ 330,8 հազար մարդ (2,4 %)
- ղազախներ 195,9 հազար մարդ (1,4 %)
- կալմիկներ 164,7 հազար մարդ (1,2 %)
- թաթարներ 146,7 հազար մարդ (1,1 %)
- ադիգներ 123,9 հազար մարդ (0,9 %)
- բելառուսներ 69,7 հազար մարդ (0,5 %)
- հույներ 52,3 հազար մարդ (0,4 %)
- թուրքեր 50 հազար մարդ (0,4 %)
- գերմանացիներ 46,6 հազար մարդ (0,3 %)
- չեչեններ 44,9 հազար մարդ (0,3 %)
- գնչուներ 39,4 հազար մարդ (0,3 %)
- վրացիներ 35,8 հազար մարդ (0,3 %)
- ադրբեջանցիներ 31,3 հազար մարդ (0,2 %)
Նախագահի լիազոր ներկայացուցիչները ՀԴՕ-ում [խմբագրել]
- Վիկտոր Կազանցև (2000 մարտի 18-ից մինչև 2004 մարտի 9-ը)
- Վլադիմիր Յակովլև (2004մարտի 9-ից մինչև 2004 սեպտեմբերի 13-ը)
- Դմիտրի Կոզակ (2004 սեպտեմբերի 13-ից մինչև 2007 սեպտեմբերի 24-ը)
- Գրիգորի Ռապոտա (2008 հոկտեմբերի 9-ից մինչև մայիսի 7-ը)
- Վլադիմիր Ուստինով (2008 մայիսի 14-ից)
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
|
|
|
|---|---|
| Հեռավորարևելյան | Մերձվոլգյան | Հյուսիս-Արևմտյան | Հյուսիս-Կովկասյան | Սիբիրյան | Ուրալյան | Կենտրոնական | Հարավային | |
| Պորտալ:Ռուսաստան |