Շանհայի գետտո
Շանհայի գետտո, վայր Ճապոնիայի կողմից օկուպացված Շանհայի Հունկոու շրջանում, որտեղ, նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը և դրա ընթացքում, տեղավորվել են մոտավորապես 20 հազար հրեա փախստականներ՝ նացիստական Գերմանիայից, Ավստրիայից, Չեխոսլովակիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Լեհաստանից ու Լիտվայից[1]։ Պաշտոնապես կոչվել է «Քաղաքացիություն չունեցող անձանց հատկացված շրջան» (ճապ.՝ 無國籍難民限定地區)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երրորդ ռայխում գերմանացիների կողմից հրեաների հալածանքները 1930-ական թվականներին նրանց ստիպել են արտագաղթել։ Սակայն տեղափոխվելու հնարավորությունները քիչ էին, քանի որ մյուս երկրները հրաժարվում էին ընդունել փախստականներին։ Այդ ժամանակ Նանկինի պայմանագրի հիման վրա եվրոպացիները կարող էին գնալ Շանհայ և բնակություն հաստատել այնտեղ՝ առանց վիզա ստանալու։ 20-25 հազար հրեաներ օգտվել են այդ հնարավորությունից, մինչև 1941 թվականի վերջը[2]։
1942 թվականի նոյեմբերի 15-ին ճապոնական ռազմական հրամանատարությունը, Գերմանիայի ճնշմամբ, որոշում է ընդունել՝ ստեղծելու հրեական գետտո։ 1943 թվականի փետրվարի 18-ին ճապոնական իշխանությունները հայտարարել են, որ 1937 թվականից հետո Շանհայ ժամանած օտարերկրացիները պետք է ապրեն «քաղաքացիություն չունեցող անձանց հատկացված շրջանում», և նրանք պարտավոր են այդտեղ տեղափոխվել մինչև մայիսի 15-ը։
Փախստականներին հատկացվել է քաղաքի ամենաաղքատ ու գերբնակեցված թաղամասը։ Տեղացի հրեաներն ու ամերիկյան հրեական բարեգործական կազմակերպություններն օգնել են նրանց բնակարան, սնունդ և հագուստ ձեռք բերելու հարցում[1][3]։ Ճապոնական իշխանություններն աստիճանաբար ուժեղացրել են սահմանափակումները փախստականների համար, սակայն գետտոն չի շրջապատվել պարսպով, և այնտեղ ապրող չինացիները չեն տեղափոխվել[4][5]։
2002 թվականին գետտոյի մասին նկարահանվել է «Շանհայի գետտո» (անգլ.՝ Shanghai Ghetto) վավերագրական ֆիլմը[6][7]։
Շանհայի գետտոյում ապրած հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աարոն Ավշալոմով — կոմպոզիտոր
- Միխայել Բլյումենտալ – Բեռլինի հրեական թանգարանի տնօրեն, հետագայում դարձել է ԱՄՆ ֆինանսների նախարար[8]
- Մորիս Աբրահամ Քոեն — զինվորական գործիչ, արկածախնդիր
- Իլզե Կուսե – ապագայում դարձել է հայտնի բուդիստ-ուսուցչուհի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Shanghai Jewish History Արխիվացված 2010-05-29 Wayback Machine (Shanghai Jewish Center)
- ↑ Китай՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ «Изгнание». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Shanghai Ghetto Shows a Hidden Piece of WWII History Արխիվացված 2011-06-04 Wayback Machine By Kimberly Chun (AsianWeek)
- ↑ The Jews of Shanghai. The War Years Արխիվացված 2005-03-08 Wayback Machine by Murray Frost
- ↑ Shanghai Ghetto(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Shanghai Ghetto» (անգլերեն). shanghaighetto.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Judea Pearl и Ruth Pearl I Am Jewish: Personal Reflections Inspired by the Last Words of Daniel Pearl. — Jewish Lights Publishing, 2005. — С. 54. — 262 с. — ISBN 1580232590
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ernest G. Heppner, Shanghai Refuge: A Memoir of the World War II Jewish Ghetto (Lincoln, NE: University of Nebraska, 1993
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Изгнание». Мемориальный музей Холокоста. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- «Японские военные притесняли евреев так же, как и немецкие нацисты». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- Хироси Бандо. Политика Японии в отношении евреев с 1931 по 1945 гг. // Заметки по еврейской истории : интернет-журнал. — 2012. — В. № 9 (156).
- Шехтер Д. «Чудесное спасение евреев Шанхая». Алеф. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանհայի գետտո» հոդվածին։ |
|