Պրահայի օպերացիա (1945)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրահայի օպերացիա (1945), 1941-1945 թվականների «Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ

  • 1-ին (հրամանատար Խորհրդային Միության մարշալ Ի․ Կոնև),
  • 2-րդ (հրամանատար Խորհրդային Միության մարշալ Ռ․ Մալինովսկի),
  • 4-րդ (հրամանատար բանակի գեներալ Ա․ Երյոմենկո) Ուկրաինայի ռազմաճակատների հարձակողական գործողությունները մայիսի 6-11-ը՝ Չեխոսլովակիայի տարածքում գերմանաֆաշիստական խմբավորումները ոչնչացնելու նպատակով։ Մայիսի սկզբին Չեխոսլովակիայում և Հս․ Ավստրիայում շարունակում էին դիմադրել գերմանաան «Կենտրոն» (հրամանատար գեներալ ֆելդմարշալ Ֆ․ Շյորներ) և «Ավստրիա» (մի մասը, հրամանատար գեներալ գնդապետ Լ․ Ռենդուլիչ) բանակախմբերի զորքերը (ընդամենը՝ 900 հազար մարդ, 9700 հրանոթ և ականանետ, 1900 տանկ, 1000 ինքնաթիռ)։

Հարվածող ուժերի մեջ էին, բացի խորհրդային զորքերից, նաև Լեհերի զորքի 2-րդ բանակը, 1-ին Չեխոսլովակիայում բանակային կորպուսը 1-ին և 4-րդ Ռումին, բանակները։ Բոլորը միասին՝ 2 միլիոնից ավելի մարդ, մոտ 30,5 հզազար հրանոթ, մոտ 2000 տանկ և ինքնագնաց հրանոթ, ավելի քան 3000 ինքնաթիռ։ Գլխավոր հարվածը հասցնելու էին 1-ին և 2-րդ Ուկրաինիայի ռազմաճակատների զորքերը գերագույն «Կենտրոն» բանակախմբի երկու թևերին։ Մայիսի 1-5-ին Չեխոսլովակիայի տարբեր շրջաններում սկսվեցին ժողովրդական, ապստամբություններ, մայիսի 5-ին ապստամբություն բռնկեց Պրահայում։ Մայիսի 6-ի գիշերը Պրահայի ռադիոկայանը դիմեց սովետական զորքերին օգնության խնդրանքով։ 1-ին Ուկրաինիայի ռազմաճակատի գլխավոր հարվածող ուժերը որոշված ժամկետից մեկ օր շուտ անցան հարձակման և մայիսի 7-ին դուրս եկան հանքային լեռների հյուսիսային լանջերը և սկսեցին մարտերը Դրեզդենի համար։ Մայիսի 7-ի առավոտից հարձակման անցան 1-ին Ուկրաինայի ռազմաճակատի մնացած բանակները և 2-րդ Ուկրաինայի ռազմաճակատի 7-րդ գվարդ. բանակը։

4-րդ Ուկրաինայի ռազմաճակատի զորքերը մայիսի 6-7-ին շարունակեցին հարձակումը Օլոմոուցի ուղղությամբ։ Մայիսի 8-ին հարձակումը շարունակվում էր բոլոր ուղղություններով։ Առավել հաջողություն ունեցան 1-ին Ուկրաինայի ռազմաճակատի աջ թևի բանակները, որոնք, կոտրելով թշնամու դիմադրությունը հանքային լեռների բնագծում, գրավեցին Դրեզդենը և մտան Չեխոսլովակիա։ Հարավից Պրահային էր մոտենում 2-րդ Ուկրաինայի ռազմաճակատի 6-րդ գվարդ․ տանկային բանակը։ 4-րդ Ուկրաինայի ռազմաճակատի զորքերը ազատագրեցին Օլոմոուցը և արևելքից շարժվեցին դեպի Պրահա։ Մայիսի 8-ին գերմանական հրամանատարությունը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, սակայն «Կենտրոն» բանակախումբը շարունակում էր դիմադրել։ Պրահայի ապստամբների վիճակը ծանր էր։ 1-ին Ուկրաինայի ռազմաճակատի 3-րդ և 4-րդ գվարդ․ տանկային բանակները մայիսի 9-ի գիշերը կատարելով 80 կիլոմետրանոց արագ երթ առավոտյան մտան Պրահա և ազատագրեցին քաղաքը թշնամուց։ Նույն օրը Պրահային մոտեցան 2-րդ և 4-րդ Ուկրաինայի ռազմաճակատների զորքերը։ «Կենտրոն» բանակախմբի գլխավոր ուժերը պաշարվեցին։ Շրջապատումից դուրս մնացին միայն «Ավստրիա» բանակախմբի դիվիզիաները, որոնց հարվածում էին 2-րդ Ուկրաինայի ռազմաճակատի ձախ թևի զորքերը։ Մայիսի 10-11-ին թշնամու զորքերի հիմնական ուժերը գերվեցին, սովետական զորքերը հանդիպեցին 3-րդ ամերիկական բանակին։ Չեխոսլովակիայի ազատագրումն ավարտվեց։

Հայերի մասնակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրահայի օպերացիային մասնակցեցին նաև հայ ժողովրդի զավակները․ 73-րդ հրաձգային կորպուսի հրամանատար գենիայի մայոր Սարգիս Մարաիրոսյանը։ Օլոմոուց քաղաքի ազատագրման ժամանակ ցուցաբերած խիզախության համար Սովետական Միության հերոսի կոչման արժանացավ 71-րդ հրաձգային գնդի հրամանատար, փոխգնդապետ Գրիգոր Բաղյան։ Մարտական գործողությունների ժամանակ աչքի ընկան 6-րդ գվարդ․ տանկային բանակի ռազմական, խորհրդի անդամ գեներալ լեյտենանտ Հայկ Թումանրսնը, 92-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գնդապետ Զաքար Դերձյանը, 92-րդ գվարդ․ ծովային հետևակի բրիգադի հրամանատար գնդապետ Բագրատ Միտոյանը, 3-րդ գվարդ․ բանակի հաղորդակցության պետ գնդապետ Արիստակես Սահրադյանը, գնդապետ Ռուբեն Գաբրիելյանը (հետագայում կապի զորքերի գեներալ մայոր), 575-րդ հրաձգային գնդի հրամանատար մայոր Գառնիկ Քալաշյանը, 569-րդ հրաձգային գնդի հրետանու պետ Վաղարշակ Զաքարյանը, գնդի հրամանատարի քաղաքային գծով տեղակալ մայոր Շմավոն Մինասյանը (զոհվեց Չեխոսլովակիայում), օդաչուներ Հ․ Պարոնյանը, Ս․ Մարգարյանը, Ն․ Դանիելյանը, Հ․ Գյոլեցյանը, Ս․ Սուքիասյանը, տանկիստներ Ն․ Պողոսովը, Վ․ Նիկողոսովը, Վ․ Հովհաննիսյանը, Մ․ Սահակյանը, վաշտի հրամանատար Ռ․ Աաղաթելյանը, դասակի հրամանատար Ա․ Աղայանը, ավագ Գ․ Սադոյանը, հրետանավոր, կրտսեր սերժանտ Գ․ Խաչատրյանը, բժշկական ծառայության մայորներ Փառանձեմ Ավետիքյանը, Ռոզա Ջանջուտովան և շատ ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 418