Վիշի (ֆաշիզմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անրի Պետենը Ադոլֆ Հիտլերի հետ հանդիպման ժամանակ, 1940 թվականի հոկտեմբերի 24

«Վիշի», ֆաշիստական պրոհիտլերյան վարչակարգի ընդհանուր անվանումը, որ գոյություն է ունեցել Ֆրանսիայում 1940 թվականի հուլիսից մինչև 1944 թվականի օգոստոսը, երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թվականները) ժամանակ։ Կոչվել է Վիշի քաղաքի անունով, որտեղ գտնվում էր Ա․ Պետենի կոլաբորացիոնիստական ֆրանսիական կառավարությունը։ Այդ կառավարության տնօրինության տակ էր Ֆրանսիայի տարածքի 1/3 ը (այսպես կոչված, չօկուպացված գոտին Հարավային Ֆրանսիայում), որը 1942 թվականի նոյեմբերին Պետենի կառավարության համաձայնությամբ գրավեցին գերմանա-իտալական զորքերը։ «Վիշի»-ի տապալման գործում մեծ դեր խաղաց Դիմադրության շարժումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png