Մասոնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկյունաքանոն և կարկին. Մասոնության լոգոն։
Անգլիայի մասոնական միացյալ վերին օթյակը Լոնդոնում։

Մասոնություն, նաև. ֆարմասոնություն, ֆրանկմասոնություն (ֆրանսերեն. franc-maçonnerie, անգլերեն. freemasonry). կրոնա-քաղաքական շարժում, առաջացել է 18-րդ դարում որպես հատուկ առաքելությամբ միջազգային գաղտնի կազմակերպություն օկուլտիստական ծեսերով։ Մասոնությունը իրեն նպատակ է դրել բարոյական կատարելագործումը, կանգնեցնելու «առաքինության տաճարը» (այստեղից էլ այդ շարժման «ազատ որմնադիր»)։ Մասոնական կազմակերպության անդամները կոչվում են մասոններ. անվանումը ծագում է ֆրանսերեն franc-maçon-ից (հին ֆրանսերեն. masson, անգլերեն. freemason, «ազատ որմնադիր»). օգտագործվում է նաև այդ եզրի բառացի թարգմանությունը։

Մասոնությունը ծագել է Անգլիայում և Շոտլանդիայում XV և XVI դդ., կազմավորվել է 1717 թ. Լոնդոնում։ Այնուհետև տարածվել են նաև այլ երկրներում։ Ֆրանսիայում մասոնները առաջին անգամ ի հայտ են եկել «Ազատ քարտաշների միություն» անվանմամբ։

Դավադրական տեսություններին հավատող մարդիկ կարծում են որ մասոնները կապված են Իլյումինանտների հետ և ղեկավարում են համաշխարհային քաղաքականությունը։

Շատ իսլամական երկրներ հակա-մասոնությունը կապում են հակասեմիտիզմի ու հակասիոնիզմի հետ։ Այդ պատճառով բազմաթիվ իսլամական երկրներ արգելել են մասոնական լոժաները իրենց երկրներում։ Սակայն Թուրքիան, Մարոկկոն և Եգիպտոսը թույլ են տալիս մասոնական լոժաներ։

Մասոնական օթյակների (լոժաների) անդամներ են եղել պատմությանը շատ հայտնի և տաղանդավոր մարդիկ։ Ինչպես հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ, արքաներ, այնպես էլ նկարիչներ, ճարտարապետներ և երգահաններ։ Պատմությանը հայտնի են շատ դեպքեր երբ այդ շարժումը հետապնդվել է տարբեր պետություններում, իսկ շարժման մասնակիցները հալածանքների են արժանացել։

XIX դարում Մասոնությունը տարածվել է նաև Օսմանյան Կայսրությունում։ Թուրքիայում մասոնական օթյակի հիմնադիրներից է եղել Թալեաթ փաշան։

Ներկայում մասոնությունը ամբողջ աշխարհում ունի շուրջ վեց միլիոն անդամ, որից միայն 480 հազարը՝ Անգլիայում, Իռլանդիայում և Շոտլանդիայում, 2 միլիոնը ԱՄՆ-ում։‌[փա՞ստ] Մասոնական օթյակներ կան աշխարհի բազմաթիվ երկրներում։

Commons-logo.svg