Դավադրության տեսություն
Դավադրության տեսությունը (անգլերեն՝ Conspiracy theory) մի վիճելի տերմին է, որը վերաբերվում է որևէ փորձնական տեսության, որ մի պատմական կամ ներկա իրադարձությունը բացատրում է իբրև մի գաղտնի պլանի արդյունք՝ սովորաբար հզոր մաքիավելիական դավադիրների կողմից[1] ինչպես մի «գաղտնի թիմ» կամ «ստվերային կառավարություն»:[2]
Դավադրության տեսությունները հաճախ թերահավատությամբ են դիտվում, որովհետև դրանք հակադրվում են պատմական կամ ներկա իրադարձությունների բուհական վերլուծումի հետ և վճռորոշ վկայություններով չեն հովանավորվում:[2] Այդ պատճառով էլ տերմինը հաճախ վանելիորեն է օգտագործվում, փորձելով բնութագրել մի հավատ իբրև այլաշխարհիկորեն կեղծ, և ներկայացված քմահաճ անձի կամ խելագար երիզում գտնվող խմբի կողմից: Այսպիսի բնութագրումն հաճախ գիտավեճի թեմա է լինում իր հնարավոր անարդարության և անփութության պատճառով:[3]
20-րդ դարի վերջին և վաղ 21-րդ դարում, դավադրության տեսությունները հասարակական լրատվամիջոցներում կենցաղային են դարձել, որը տեղ է տվել դավադրության տեսության առաջանալ իբրև մշակութային երևույթ: Հետևաբար, դավադրության տեսություններին հավատալը հասարակագետների, հոգեբանների և բանահյուսության փորձագետների համար հետաքրքրական թեմա է դարձել:[4]
Բովանդակություն |
Քննադատություն [խմբագրել]
Դավադրության տեսությունները լայն քննադատության թեմա են ակադեմիկոսների, քաղաքագետների, և հասարակական լրատվամիջոցների կողմից:
Վավերականություն [խմբագրել]
Հավանորեն մի դավադրության տեսության ամենավիճելի մասը դա առանձին տեսության ճշմարտության մասին համաձայնության հասնելն է՝ թե իր հետևորդների և թե ընդդիմախոսների կողմից բավարարվածությամբ: Դավադրության առանձին մեղադրանքները իրենց ճշմարտանմանության մեջ լայնորեն են տարբերվում, սակայն որոշ ընդհանուր ստանդարտներ կարելի է օգտագործել իրենց հավանական ճշմարտական արժեքն ստուգելու համար՝
- Օկկամի ածելին - Արդյո՞ք այլընտրանքային պատմությունը հիմնական հոսքի պատմությունից փաստերի ավելի մեծ մասն է բացատրում, թե ավելի բարդ և ուրեմն ավելի քիչ օգտակար բացատրություն է նույն փաստերի:
- Տրամաբանություն - Արդյո՞ք առաջարկված ապացույցները հետևում են տրամաբանության կանոններին, թե օգտագործում են տրամաբանական կեղծիքներ:
- Մեթոդոլոգիա - Արդյո՞ք առաջարկված ապացույցները լավ են կառուցված, այսինքն, հիմնավորված մեթոդոլոգիա են օգտագործում: Արդյո՞ք որևէ պարզ ստանդարտներ կան վճռելու, թե որ փաստերը կապացուցեն կամ կհերքեն տեսությունը:
- Զրպարտողներ - Քանի՞ հոգի և ինչպիսի՞ մարդիկ պետք է, որ հավատարիմ դավադիրներ լինմեն:
- Հերքելիություն - Արդյո՞ք կարելի է ցուցադրել թե տեսության առանձնահատուկ հայցերը կեղծ են, թե՞ «անհերքելի» է:
Նոամ Չոմսկին, մի ամերիկացի ակադեմիկոս, որը ամերիկական հիմնադրման ուժեղ քննադատներից է, դավադրության տեսությունը հակադրում է իբրև փոքրիշատե բուհական վերլուծության հակառակը, որն ավելի շատ կենտրոնանում է հասարակապես ճանաչված հիմնարկությունների հասարակական, երկարատև վարքի վրա, քան անհատների գաղտնական կոալիցիաների վրա:[5][6]
Դավադրության տեսությունները Հայաստանում [խմբագրել]
Հայաստանցի հասարակությունն առավել հակված է յուրաքանչյուր իրադարձության ակունքներում տեսնել դավադրության տեսություն: Այդ մասին Երևանի Պետական Համալսարանի քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը բացատրել է.[7]
| Ինչո՞ւ են մարդիկ սկսում քննարկել դավադրության տեսությունները, որովհետև մանրամասները շատ քիչ են հայտնի և ինֆորմացիայի պակաս կա: Եվ եթե խոսքը հայտնի քաղաքական, տնտեսական գործչի մասին է, որի լինել-չլինելը, որի գործունեությունն ինչ-որ մարդկանց խանգարում է, ոմանց՝ օգնում, հասկանալի է, որ շահերի բախման դեպքում մարդիկ փորձում են վերլուծել՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Եվ երբ կա նշածս ինֆորմացիայի պակասը, ապա մարդիկ փորձում են, հիմնվելով տրամաբանության վրա, որոշակի եզրակացություններ անել: Սակայն միշտ չէ, որ պետք է հավատալ տրամաբանությանը, որովհետև դավադրությունների տեսությունները, սովորաբար, իսկ ես հիմնվում եմ գիտական լուրջ վերլուծությունների վրա, մի քանի խիստ հատկանշական գծեր ունեն: Նախ՝ դավադրությունների տեսությունները չափազանց բարդ մեխանիզմ են, հետևաբար՝ առողջ բանականությունը միանգամից մերժում է դրանց իրականացումը: Այսինքն՝ դժվար թե բարդ կառույցը հնարավոր լինի իրականացնել քիչ թվով մարդկանցով և փոքր միջոցների ներգրավվածությամբ: Իսկ եթե մարդկանց քանակը մեծ է, ապա դավադրությունը գաղտնի պահել հնարավոր չէ: Փաստ է, որ դավադրությունները շատ են, սակայն դրանցից քչերն են իրենց նպատակին հասնում: |
Ըստ Դավիթ Հովհաննիսյանի մարդիկ հաճույքով են ընդունում նման տեսությունները, որովհետև դրանց մեջ որոշակի միստիկա կա, մարդիկ ավելի հակված են բարդ դեպքերում չվստահել պարզ բացատրություններին և փորձում են գտնել իրենց ներքին վախերն արդարացնող հիմնավորումներ:[7]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ «Դավադրության տեսություն Merriam Webster բառարանից (անգլերեն)»։ http://www.merriam-webster.com/dictionary/conspiracy%20theory։
- ↑ 2,0 2,1 «Ոչ Մի Դավադրություն Չկա (անգլերեն)»։
- ↑ Fenster, M. 1999. Դավադրության տեսություններ՝ Գաղնիություն և ուժը ամերիկական մշակույթում (անգլերեն): Minneapolis: Univ. of Minnesota Press.
- ↑ Barkun, Michael. 2003. Դավադրության մշակույթ՝ Ապոկալիպտիկական Տեսիլքներ Ժամանակակից Ամերիկայում (անգլերեն): Berkeley: Univ. of California.
- ↑ Չոմսկի, Նոամ (2006-10-06)։ «9-11՝ Բուհական Վերլուծություն ընդդեմ Դավադրության Տեսություն (անգլերեն)»։ Z Communications։ http://www.webcitation.org/5Yg22mHcu։
- ↑ Մայքլ Ալբերտ, Zmagazine-ի քաղվածք։ «Դավադրության Տեսություն (անգլերեն)»։ http://zena.secureforum.com/znet/ZMag/articles/oldalbert19.htm։
- ↑ 7,0 7,1 Լիլիթ Ավագյան (2007-04-01)։ «Դավադրության հավերժ թարմ տեսությունը»։ http://www.168.am/am/articles/10043։ Վերցված է 2009-04-28։