Երևանի պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի Պետական Համալսարան
Am ysu.gif
ԵՊՀ.jpg
Հապավում ԵՊՀ
Ռեկտոր Արամ Սիմոնյան
Ուսանողներ 12.794
Բակալավրիատ 9.500
Ասպիրանտուրա 250
Իրավաբանական հասցե Հայաստանի Հանրապետություն, 0025, ք.Երևան, Ալեք Մանուկյան փող., 1.
Կայք www.ysu.am

Երևանի Պետական Համալսարանը բարձրագույն ուսումնական հաստատություն է և համարվում է ՀՀ մայր բուհը:

Բովանդակություն

[խմբագրել] Պատմությունը

  • 1919 թ մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում։ 1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը։
  • Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թվականի փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ։ Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս։ Համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի ջանքերով հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին` Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ։
  • Հայաստանում խորհրդային կարգեր հաստատումից հետո, ՀՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երևանի ժողովրդական համալսարան։ Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր ընտրվեց հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը։ Նախորդ դարասկզբի 20-ական թ թվականին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի` սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում։ Ժողովրդական համալսարանում գործում էր ընդամենը երկու ֆակուլտետ` հասարակագիտական և բնագիտական։ Իսկ արդեն 1921 թվականի հոկտեմբերից համալսարանն ուներ հինգ ֆակուլտետ` բնագիտական, արևելագիտական, տեխնիկական, մանկավարժական և խորհրդային շինարարության։ Այնուհետև բնագիտական ֆակուլտետը վերաձևավորվեց գյուղատնտեսականի, իսկ 1922 թվականի մարտին բացվեց նաև բժշկական ֆակուլտետը։
  • 1923 թվականի հոկտեմբերի 20-ին ժողհամալսարանը վերանվանվեց պետական համալսարան, բարձրացավ մայր բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, խստացան կրթօջախին ներկայացված պահանջները։ Այստեղ աշխատելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականներ։
  • 1933-34 ուսումնական տարում համալսարանում գործում էին տնտեսագիտական, բնապատմական, պատմալեզվագրական, ֆիզիկամաթեմատիկական և մանկավարժական ֆակուլտետները։ 1934 թվականին մանկավարժական ֆակուլտետն առանձնացավ, և նրա հիմքի վրա կազմավորվեց մանկավարժական ինստիտուտը (այժմ` Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան)։ Նույն ուստարում բնագիտական ֆակուլտետը բաժանվեց երկու` կենսաբանական և քիմիական ֆակուլտետների։
  • 1935-36 ուստարվանից համալսարանում գործում են ութ ֆակուլտետներ` պատմության, բանասիրական, իրավաբանական, երկրաբանա-աշխարհագրական, քիմիական, ֆիզիկամաթեմատիկական, կենսաբանական։
  • 1945 թվականին բացվում և մինչև 1953 թվականը գործում նաև միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։
  • 1957 թվականին պետական համալսարանին որպես առանձին ֆակուլտետ միացվում է ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը, որը 1961 թվականին կրկին առանձնանում է։
  • 1959 թվականին ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից անջատվում և ինքնուրույն միավոր է դառնում ֆիզիկայի ֆակուլտետը, որից էլ 1975 թվականին առանձնանում է ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։
  • 1960-90-ական թվականները համալսարանի համար դարձան աննախադեպ զարգացման տարիներ. կազմավորվեցին նոր ֆակուլտետներ, ստեղծվեցին գիտական նոր լաբորատորիաներ, հիմնվեց հայագիտական կենտրոն։ Զգալիորեն աշխուժացավ հրատարակչական գործը. ուսումնական դասագրքերից ու ձեռնարկներից բացի, հրատարակվեցին նաև անվանի դասախոսների գիտական աշխատություններ, գիտական ամսագրեր, բազմաբնույթ ժողովածուներ։
  • 1991 թվականին Երևանի պետական համալսարանն արդեն ուներ 17 ֆակուլտետ, որոնցում կադրեր էին պատրաստվում 32 մասնագիտությունների գծով։
  • 1995-96 ուսումնական տարին նշանավորվեց նոր ուսումնական գործընթացի սկզբնավորմամբ։ Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան նոր և որակյալ կրթակարգ ունենալու նպատակով ԵՊՀ-ն, ինչպես նաև հայաստանյան մի շարք բուհեր անցան երկաստիճան կրթական համակարգինին։
  • Այսօր ԵՊՀ 20 ֆակուլտետներում մասնագիտանում են մոտ 13 հազար սովորողներ։ Բուհի ավելի քան 1200 դասախոսներից 200-ը գիտությունների դոկտորներ են, 500-ից ավելին` գիտությունների թեկնածուներ։ Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ ավելի քան երեք տասնյակ ակադեմիկոսներ։ Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական հետազոտություններ։ Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նոր տեխնիկայով և սարքավորումներով։

[խմբագրել] Ֆակուլտետներ

[խմբագրել] Ռեկտորներ

[խմբագրել] Այցելեք նաև

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով