Հովհաննես Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Պողոսյան
Ծնվել էմարտի 25, 1895(1895-03-25)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 3, 1948(1948-12-03)[1] (53 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1916) և Գևորգյան Հոգևոր Ճեմարան
Մասնագիտությունխմբագիր և հասարակական գործիչ
ԱմուսինՀռիփսիմե Պողոսյան

Հովհաննես Գևորգի Պողոսյան (մարտի 25, 1895(1895-03-25), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 3, 1948(1948-12-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական-քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում։ 1916 թվականին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ 1917 թվականի բուրժուադեմոկրատական հեղափոխություից հետո Թիֆլիսում աշխատակցել է Թիֆլիսի կոմիտեի օրգան «Բանվորի կռիվը» թերթին։

1921 թվականին Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո անցել է մանկավարժական և հասարակական-քաղաքական աշխատանքի։ Մինչև 1924 թվականը վարել է 76-րդ աշխատանքային դպրոցի տեսչի պաշտոնը՝ համատեղությամբ աշխատելով նաև Թիֆլիսի ժողկրթբաժնում և ուսուցիչների արհմիությունում։ Այնուհետև կուսակցական պաշտոններ է վարել Վրաստանի կոմունիստական կուսակցության Թիֆլիսի քաղաքային կոմիտեում, ապա՝ Վրաստանի կոմկուսի կենտկոմում, կուսակցության Անդրկովկասյան երկրկոմում և այլն։ 1932 թվականից միաժամանակ խմբագրել է Վրաստանի կոմկուսի կենտկոմի օրգան «Պրոլետար» հայերեն օրաթերթը։

Վրաստանում ապրած տարիներին մասնակցել է Թիֆլիսի Հայ արվեստի տան աշխատանքներին և գլխավորել Վրաստանի գրողների միության հայկական բաժինը։ 1922 թվականից մի քանի տարի եղել է Թիֆլիսի «Կարմիր ծիլեր» հայերեն մանկական ամսագրի խմբագիրը։ 1920-ականների երջերինհամատեղության կարգով աշխատել է որպես Թիֆլիսի հայկական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար։

1934 թվականից եղել է ՀԿԿ օրգան «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր, ապա՝ ՀԿԿ կենտկոմի կուլտուրայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար, արվեստի գործերի վարչության պետ, ռադիոկոմիտեի նախագահ, իսկ 1946-1948-ին՝ ԵՊՀ ռեկտոր։

Կուսակցական և պետական պատասխանատու աշխատանքների հետ միասին դասավանդել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանում, ԵՊՀ-ում, կուսակցական դպրոցում, կոնսերվատորիայում և այլուր։

Վախճանվել է Երևանում։ Երևանի թիվ 82 միջնակարգ դպրոցը կոչվում է նրա անունով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=3486
  2. Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 32։