Եվա Դալյանը ծնվել է 1949 թվականի փետրվարի 27-ին, Երևան քաղաքում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում։ 1975-1987 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, 1987-1994 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող։ 1998 թվականին հրավիրված հետազոտող է Ֆլորենցիայի համալսարանում, Իտալիա, 2003, 2004 թվականներին՝ հետազոտող Տորոնտոյի համալսարանում (Կանադա)։ 1994 -2005 թվականներին եղել է Ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, 2006 թվականից՝ Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ[2]։
Աշխատանքները վերաբերում են ԴՆԹ-կենսաբանորեն ակտիվ միացություններին և ԴՆԹ-հակաուռուցքային դեղանյութեր համալիրների կառուցվածքի և փոխազդեցության մեխանիզմների ուսումնասիրություններին[3]։