Հրանտ Ավանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավանեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Ավանեսյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 5, 1957(1957-04-05)[1] (67 տարեկան)
ԾննդավայրԴաստակերտ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մայրենի լեզուհայերեն
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունհոգեբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Հրանտ Միքայելի Ավանեսյան (ապրիլի 5, 1957(1957-04-05)[1], Դաստակերտ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոն ամբիոնի վարիչ, Փորձարարական հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար։ Հեղինակ է տարբեր լեզուներով հրատարակված 214 գիտական աշխատանքի (այդ թվում 4 մենագրություն, 15 ուսումնական ձեռնարկ) և 2 գյուտի[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964-1974 թթ. սովորել է Երևանի թիվ 77 միջն. դպրոցում[2], 1974-1978 թթ.՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ ստանալով ֆիզիկական դաստիարակության ուսուցչի, սուսերամարտի մարզչի որակավորում։ 1978-1983 թթ. սովորել է Մոսկվայի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում, 1981-1985 թթ. Մոսկվայի Ընդհանուր և մանկավարժական հոգեբանության ինստիտուտի ասպիրանտուրայում։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին ստացել է հոգեբանական գիտությունների թեկնածուի աստիճան՝ Մոսկայի Ընդհանուր և մանկավարժական հոգեբանության ինստիտուտում պաշտպանելով «Անհատական և թիմային մրցումներում մարզիկի գործունեության արդյունավետության հոգեբանական գործոնները» թեմայով ատենախոսությունը (19.00.01 , Մոսկվա, ՌԴ, դիպլ. ПС N 001470)
1993 թվականին ստացել է հոգեբանության և մանկավարժության դոցենտի աստիճան (ՖԿՀՊԻ, ՌԴ ԲՈՀ, Մոսկվա, դիպլ.Ц N 009189)
2004 թվականին ստացել է հոգեբանական գիտությունների դոկտորի աստիճան, պաշտպանության թեմա՝ «Գործունեության լարված պայմաններում մարդու աշխատունակության կարգավորիչ մեխանիզմների հոգեբանական օրինաչափությունները» (ԺԹ 00.01, Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարան, Երևան, ՀՀ, Բ – 00533)
2006 թվականին ստացել է հոգեբանության պրոֆեսորի աստիճան (ԵՊՀ, ՀՀ ԲՈՀ, Երևան, դիպլ. Պ-00399)

Գիտական աշխատանքներ և գյուտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է 214 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 4 մենագրություն, 15 ուսումնական ձեռնարկ, 2 գյուտ։

  • Գյուտ։ SU №1720668- A1/ ГКНТ СССР/1992[3]
  • Գյուտ։ SU №1459677- А1/ ГКНТ СССР/1989[3]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ԶՈՒ հոբելյանական մեդալ
  • ԵՊՀ ոսկե մեդալ
  • Վրաստանի հոգեբանական ասոցիացիայի Ուզնաձեի անվան հուշամեդալ, (GPS), 2011
  • Special Olympics International «Hero» շքանշան (Հատուկ օլիմպիադա մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար)

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13451
  2. 2,0 2,1 «Հրանտ Միքայելի Ավանեսյանի մասին ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  3. 3,0 3,1 База патентов СССР, Аванесян