Մուշեղ Սանթրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուշեղ Սանթրոսյան
Մուշեղ Սանթրոսյան.jpg
Բնագիր ԱԱՀ՝ Մուշեղ Հայրապետի Սանթրոսյան
Ծննդյան օր՝ 1894, հունվարի 1
Ծննդավայր՝ Դիլիջան
Վախճանի օր՝ 1972, դեկտեմբերի 14
Վախճանի վայր՝ Երևան

Մուշեղ Հայրապետի Սանթրոսյան (1894, հունվարի 1 - 1972, դեկտեմբերի 14) — հայ մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1945)։

Ծնվել է Դիլիջանում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում, 1917-ին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանային բաժինը։ 1920-22-ին աշխատել է Դիլիջանի շրջանային լուսբաժնի վարիչ, շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ, ապա` նախագահ։

1922-26-ին Մ. Սանթրոսյանը սովորել է Մոսկվայի Ն. Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիայում։ 1926-ին նշանակվել է ԵՊՀ մանկավարժության ֆակուլտետի դեկան։ Շուրջ քսան տարի ղեկավարել է մանկավարժության և հոգեբանության ամբիոնը։ 1930-31-ին եղել է ԵՊՀ ռեկտոր, իսկ 1934-ին նշանակվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի տնօրեն, 1937-ին` ուսուցիչների վերապատրաստման, իսկ 1941-ին` դպրոցների գիտահետազոտական ինստիտուտների տնօրեն։

1957-ին ընտրվել է ՌԽՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիայի անդամ։

Գրել է մի շարք մենագրություններ և գիտական հոդվածներ` նվիրված հայ մանկավարժության ու դպրոցի պատմությանը։ Առանձնապես կարևոր են` «Հայ մեծ լուսավորիչ-մանկավարժ Խ. Աբովյանը» (Երևան, 1953), «Մեսրոպ Թաղիադյանը մանկավարժ» (Երևան, 1959), «Արևելահայ դպրոցը 19-րդ դարի 1-ին կեսին» (Երևան, 1964), «Ներսիսյան դպրոցի պատմություն» (Երևան, 1981) աշխատությունները։

[խմբագրել] Աղբյուրներ

  • Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 19։
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ