Օկկամի ածելի
«Օկկամի ածելի» կամ «Օկկամի սայր», մեթոդոլոգիական սկզբունք, որն իր անունն ստացել անգլիացի վանական փիլիսոփա Ուիլյամ Օկկամից: (Ockham, Ockam, Occam; շուրջ 1285-1349): Պարզեցված շարադրմամբ այն հետևյալ կերպ է ձևակերպվում. «Էությունները չարժե բազմացնել առանց անհրաժեշտության» (կամ «Մի ներգրավեք նոր էություններ առանց ծայրահեղ անհրաժեշտության»): Այդ սկզբունքը կազմում է մեթոդոլոգիական ռեդուկցիոնիզմի հիմքը, որը նաև կոչվում է տնտեսման կամ խնայողության սկզբունք (օրենք):
Օկկամի ածելին գիտության մեջ կիրառվում է հետևյալ կերպ. եթե ինչ որ երևույթ կարելի է բացատրել երկու եղանակով, օրինակ, ըստ մեկ տարբերակի՝ Ա, Բ, Գ իրողությունների (գործոնների, եզրույթների և այլն), և, ըստ երկրորդ տարբերակի՝ Ա, Բ, Գ, Դ իրողությունների ներգրավմամբ, և այդ երկու միջոցները տալիս են նույն արդյունքը, ապա Դ իրողությունը ավելորդ է և ճիշտը առաջին տարբերակն է, որտեղ խնդիրը լուծվում է առանց ավելորդ իրողության ներգրավման:
Տես նաև KISS (սկզբունք)