Մարաղայի կոտորած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարաղայի կոտորած - կոտորած է, որ իրականացրել են ադրբեջանական զինված ուժերը 1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում: Զոհվել է մոտ հինգ տասնյակ հայ բնակիչ:.[1]

Բովանդակություն

Կոտորածի նախադրյալները [խմբագրել]

Մարաղա գյուղը (Լենինավան) գտնվում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսում Միրբաշիրի շրջանի (Տերտերի շրջան) հարևանությամբ:[2] Ըստ 1989 թվականի մարդահամարի, գյուղում ապրում էր 4 660 մարդ՝ հիմնականում հայ: Մինչև ապրիլի 10-ի իրադարձությունները գյուղը ենթարկվել է բազմակի հրետակոծության:

Կոտորածը [խմբագրել]

Զրահամեքենաները գյուղի մոտ: Հայկական տեսագրումից՝ նվիրված Մարաղայի կոտորածին:[3]

1992 թվականի ապրիլի 10-ին առավոտյան ժամը 5-ին սկսվեց գյուղի հրետակոծությունը: Կեսօրի մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ » բատալյոնը (1 000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ[4]: Պաշտպանական ուժերը (60 հոգի) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին նահանջեցին, զգուշացնելով գյուղի բնակիչներին: Հիմնական բնակչությունը լքեց գյուղը: Ծերունիները և հաշմանդամները պատսպարվեցին նկուղներում[5]: Հաջորդ օրը հայերը գյուղը ետ գրավեցին և գտան 43 խաղաղ բնակչի դիակ՝ մի քանիսը գլխատված էին, մյուսները այրված կամ աչքերը հանված[2][5]:

Քարոլինա Քոքսը այսպես է նկարագրում իր տեսածը՝

Այն ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ: Գյուղը ամբողջովին ավերված էր: Մարդիք թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր: Մի մասին թաղել էին նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար: Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց: Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղերագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեր հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա: Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը: Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը: Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել:

Զոհերը [խմբագրել]

Ըստ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխ-խոսնակ Քարոլինա Քոքսի սպանվել է ոչ պակաս 45 գյուղի բնակիչ: Ըստ հայկական անվանական ցանկի զոհվել է 57 և գերեվարվել 45 խաղաղ բնակիչ:[6] Գերիների թվում 9 երեխա կար, 18 կին, 3 տարեց և մեկ կույր (տվյալները հաստատված են Միջազգային «Helsinki Watch» իրավապահպան կազմակերպության և Քարոլինա Քոքսի կողմից): Մեկ շաբաթ անց նոր հարձակում է կազմակերպվել, որի արդյունքում բնակչությունը լքել է գյուղը և 13 հոգի գերեվարվել են [7]: Ընդհանուր առմամբ գյուղում զոհվել է 90 , տարբեր աստիճանի վերքեր են ստացել 37 մարդ, նրանց թվում 21 կին և 6 երեխա[8]:

Լուսաբանումը ԶԼՄ-ներում [խմբագրել]

Ինչպես հայկական, այնպես էլ անկախ լրատվական միջոցները նշում են , որ չնայած իր դաժանությանը՝ Մարաղայի կոտորածը համարյա չի լուսաբանվել և անհայտ է լայն հանրության համար:[2][9] Ըստ Քարոլինա Քոքսի Դեյլի Թելեգրաֆ անգլիական թերթը սկզբում տպելու էր Մարաղայի կոտորածի մասին, բայց հետո հրաժարվեց:

Այլ [խմբագրել]

Մարաղայի կոտորածը իրագործելու համար «Գուրթուլուշ» բատալյոնի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը ստացել է «Ադրբեջանի Ազգային Հերոս» կոչում:

Արտաքին Հղումներ [խմբագրել]



Ծանոթագրություններ և նշումներ

  1. Ղարաբաղյան հակամարտության ժամանակագրությունը, 1992 թվական(ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 Том де Ваал «Черный сад» Глава 11. Август 1991 — май 1992 гг. Начало войны (ռուս.)
  3. Maraga April — 10 — 1992 Armenians.com
  4. Марага — незаживающая рана
  5. 5,0 5,1 Human Rights Watch, Bloodshed in the Caucasus, p. 29 (անգ.)
  6. СПИСОК ЖИТЕЛЕЙ-АРМЯН, УБИТЫХ В МАРАГЕ 10 АПРЕЛЯ ПОДРАЗДЕЛЕНИЯМИ РЕГУЛЯРНОЙ АРМИИ АЗЕРБАЙДЖАНА
  7. Christianity Today. Baroness Cox: Survivors of the Maraghar Massacre
  8. В Арцахском государственном университете состоялась презентация компакт-диска, посвященного трагедии в карабахском селе Марага
  9. Левон Мелик-Шахназарян, «Военные преступления Азербайджана против мирного населения Нагорно-Карабахской Республики» Глава 9, Распятие Мараги