Կակազություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կակազություն, խոսքի բարդ խանգարում է։ Արտահայտվում է խոսքի բնականոն ռիթմի խախտումով, խոսելու ժամանակ ակամա դադարներով, առանձին հնչյունների և վանկերի հարկադրական կրկնություններով։ Լինում է ֆունկցիոնալ և օրգանական. ֆունկցիոնալ կակազության դեպքում չեն նկատվում կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի խոսքի մեխանիզմների օրգանական ախտահարումներ։ Օրգանական կակազությունը հազվադեպ լինում է կենտրոնական նյարդային համակարգի (գլխուղեղ) վնասվածքների և նյարդային համակարգն ախտահարող վարակիչ հիվանդությունների դեպքում։ Կակազությունը, որպես կանոն, առաջանում է վաղ մանկական հասակում (2—5 տարեկան), ծավալուն, ընդհանրացված ֆրազային խոսքի ձևավորման ընթացքում։