Կոստանդին VIII

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանդին VIII

Կոստանդին VIII (960-1028), Բյուզանդիայի կայսր (976-ից եղբոր՝ Վասիլ II-ի գահակիցը, 1025-ից՝ միահեծան)։ Նրա օրոք պեչենեգների դեմ պատերազմներում աչքի է ընկել հայազգի զորավար Գևորգ Թեոդորականը։ Շարունակել է Տայքի ավագանուն տեղահանելու եղբոր քաղաքականությունը։ Ըստ Արիստակես Լաստիվերցու, Կոստանդին VIII ձգտել է պահպանել հայոց թագավորությունը՝ հակառակ Հովհաննես-Սմբատի կտակի։ Կոստանդինը Մակեդոնական (հայկական) դինաստիայի արական վերջին ներկայացուցիչն էր։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png