Բարսեղ Բ Բուլղարասպան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարսեղ II Բուլղարասպան կամ Վասիլ Բ (957-1025), բյուզանդական կայսր 976–ից։ Նրա անչափահասության տարիներին գահին հաջողաբար տիրել են Նիկեփորոս II Փոկասը և Հովհաննես I Չմշկիկը։ Վերջինս, ըստ հայակական ավանդության, մանկահասակ Բարսեղ II–ին և նրա եղբայր Կոստանդնին փախցրել են Անձիտ գավառ Վասակավան գյուղը Թեոփանոս թագուհու ոտնձգություններից փրկելու համար և հետագայում, նրանց Կ.Պոլիս բերելով, թագը զիձել է Բարսեղ II–ին։ 976–ին Բարսեղ II–ի դեմ բռնկվել է նահանգային կալվածատեր ավագանու ապստամբություն։ Այն ճնշվել է 979–ին, բայց 987–ին բռնկվել է սոցիալական նույն խավերի ապստամբությունը։ Այն ճնշելու համար Բարսեղ II–ին օգնել է Կիևյան Ռուսիայի իշխան Վլադիմիրը, որին կայսրը կնության է տվել իր քրոջը՝ Աննային։ Պետության անվտանգությանը սպառնացող խոշոր կալվածատերերի ազդեցությունը թուլացնելու նպատակով և ի շահ քաղաքային առևտրաարհեստավորական վերնախավի, սահմանափակել աշխարհիկ խոշոր հողատիրության աճը, օրենքներ հրապարակել ի պաշտպանություն հիմնական հարկատու տարրի՝ ազատ գյուղացիության։

Բուլղարների դեմ մղած երկարատև պատերազմներից հետո վերացրել է Բուլղարական պետությունը (1018), երկիրը վերածել բյուզանդական նահանգի։ 15000 բուլղար ռազմագերիների կուրացնելու պատճառով ստացել է «բուլղարասպան» մականունը։ 1000–ին դավադրաբար կայսրությանն է կցել Տայքի Դավիթ Կյուրապաղատի իշխանության տարածքը, որտեղ հետագայում կազմակերպվել է Իբերիա բնակաթեմը։ 1021–ին Բարսեղ II–ի և սելճուկյան թուրքերի ճնշման տակ Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արշրունին իր թագավորությունը «փոխանակել է» Սեբաստիայի շրջանի հետ, իսկ Անի— Շիրակի թագավոր Հովհաննես–Սմբատ Բագրատունին իր պետությունը «կտակել է» Բարսեղ II–ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով