Սևերոսներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևերոսներ, հռոմեական կայսրների դինաստիա, որի ներկայացուցիչները կառավարել են կայսրությունը 193-235 թթ.-ին: Սևերոսները ստեղծել են ստրկատերների շահերը պաշտպանող ռազմաբյուրոկրատական միապետություն: Սևերոսների քաղաքանությունը, բացառությամբ Ալեքսանդր Սևերոսի, հակածերակույտական բնույթ ուներ: 212-ին կայսրության բոլոր ազատ քաղաքացիներին շնորհվել է հռոմեական քաղաքացիության իրավունք: Սևերոսների օրոք սկզբնավորվել է կայսրության տնտեսագիտական և հասարակական-քաղաքական ճգնաժամը: Հայաստանի հանդեպ Սևերոսների քաղաքականությունը հակասական էր. Սեպտիմիոս Սևերոսը վարել է սիրաշահելու, Կարակալլան՝անհաջող նվաճողական քաղաքականություն: Սևերոսների ներկայացուցիչները.
- Սեպտիմիոս Սևերոս 193-211
- Կարակալլա 211-217
- Գետա (Կարակալլայի եղբայրը և գահակիցը) 211-212
- Հելիոգաբալոս 218-222
- Ալեքսանդր Սևերոս 222-235
Օգտագործված աղբյուներ
- Հայկական Սովետական Հանրագիտարան
Ծանոթագրություններ և նշումներ