Հյուպատոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնսուլ (լատ.՝ consul, consulo — խորհրդակցել, քննարկել), հյուպատոս (հունարեն՝ ϋπατος — տեր, տիրակալ), Հին Հռոմի պետական բարձրագույն պաշտոններից։ Եղել Է երկու հյուպատոս, որոնց ընտրել են ցենտուրիական կոմիտիաներում՝ մեկ տարով։ Նախապես ընտրել են միայն պատրիկներից, մ.թ.ա. 367 կամ 366 թ.-ից՝ նաև պլեբեյներից։ Օժտված էր քաղաքացիական և զինվորական բարձրագույն իշխանությամբ. հրավիրել է սենատ, կոմիտիաներ, նշանակել դիկտատոր և այլն։ Արտակարգ պայմաններում սենատը հյուպատոսին օժտել է անսահմանափակ լիազորություններով։ Կայսրության ժամանակաշրջանում կորցրել է փաստական իշխանությունը, պաշտոնը դարձել է պատվավոր տիտղոս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png