Արտաքսերքսես III
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաքսերքսես III, Աքեմեյան հարստության թագավոր Իրանում: Գահակալել է մ.թ.ա. 358-338-ին: Սպանելով ավագ եղբայրներին, հաջորդել է հորը` Արտաքսերքսես II-ին: Փորձել է վերականգնել Աքեմենյան պետության ամբողջականությունը: Դաժանորեն ճնշել է ապսամբական շարժումները Փոքր Ասիայում, Փյունիկիայում, Կիպրոսում: 341-ին վերանվաճել է Եգիպտոսը: Սատրապներին արգելել է վարձու զորք պահել: Սպանվել է իր պալատական ներքինու ձեռքով:
Օգտագործված աղբյուներ
- Հայկական Սովետական Հանրագիտարան
Ծանոթագրություններ և նշումներ