Հույն-պարսկական պատերազմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հույն-պարսկական պատերազմներ (մեր թվարկությունից առաջ 500-449 թվականներ), պատերազմներ Պարսկաստանի և իրենց անկախությունը պաշտպանող հին հունական քաղաք-պետությունների (պոլիսների) միջև։ Պարսկաստաևը ձգտում էր զավթել Հունաստանը, ձեռք բերել նոր տիրույթներ և դրանով ամրապնդել իր իշխանությունը դեռևս Կյուրոս II Մեծի գրաված փոքրասիական հունական պոլիսների վրա, տիրել Էգեյան ծովը և վերահսկել արևելամիջերկրածովյաև առևտրական ճանապարհները։ Պատերազմի առիթը Աթենքի և Էրետրիայի օգնությունն էր մ. թ. ա. 500 թվականին պարսից տիրապետության դեմ ապստամբած փոքրասիական հունական պոլիսներիև։ Մ. թ. ա. 493 թվականին պարսկական բանակը ճնշեց ապստամբությունը, իսկ մ. թ. ա. 492 թվականին Մարդոնիոսի գլխավորությամբ անցավ Հելլեսպոնտոսը՝ Հունաստան ներխուժելու համար։ Սակայն պարսկական նավատորմի մեծ մասը փոթորկից կործանվեց, և Մարդոևիոսը ստիպված էր ետ վերադառևալ՝ գրավելով միայն Թրակիան։ Մ. թ. ա. 490 թվականի գարնանը պարսկական բանակը Դատիսի և Արտափերնեսի գլխավորությամբ գրավեց Կիկլադյան կղզիների մեծ մասը՝ Եվբեա կղզին և ափ իջավ Մարաթոնի դաշտում։ 490 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ Մարաթոնի ճակատամարտը, որտեղ աթենացիների և պլատեացիների փոքրաթիվ ուժերը Միչտիադեսի հրամանատարությամբ հաղթեցին պարսիկներին։ Տասնամյա ընդմիջման ընթացքում Թեմիստոկչեսի նախաձեռնությամբ Աթենքում ստեղծվեց ուժեղ նավատորմ։ Պարսից արքա Քսերքսես I իր հերթին պատրաստվում էր նոր արշավանքի։ Մ. թ. ա. 480 թվականին պարսկական բանակը (որի կազմում կային հայկական ջոկատներ, Հերոդոտոս, VII, 73) Քսերքսեսի գլխավորությամբ, գրավելով Թեսալիաև, անցավ հույների պաշտպանած Թերմոպիե լեռնանցքով, ամայացրեց՜ Բեովտիան, Ատաիկան և ավերեց Աթենքը։ Սակայն պարսկական նավատորմը Սալամինի ծովամարտում ծանր պարտություն կրեց։ Պարսկական զորքերը նահանջեցին Թեսալիա։ Մ. թ. ա. 479 թվականին գարնանը պատերազմական գործողությունները վերսկսվեցին։ Հույները Պլատեայի մոտ (Բեովտիայում) ջախջախեցին պարսիկների ցամաքային ուժերը, իսկ Միկալե հրվանդանի մոտ (Հոնիայում)՝ նավատորմը։ Պարսիկները հարկադրված թողեցին Հունաստանի տարածքը, իսկ հույները ռազմական գործողությունները տեղափոխեցին Էգեյան ծով և Փոքր Ասիա։ Մ. թ. ա. 478 թվականին Աթենքի և ազատագրված կղզիների ու Փոքրասիական հունական պոլիսների միջև կնքվեց հակապարսկական ռազմական միություն, որի կենտրոն հայտարարվեց Դելոս կղզին։ Այդ միությունը կոչվեց Դելոսյան կամ Աթենական առաջին ծովային միություն։ Մ. թ. ա. V դարի 70—60-ական թվականներին. հունական դաշնակցային զորքը աթենացի զորավար Սիմոնի գլխավորությամբ գրավեց Թրակիայի առափնյա մասերը, Էգեյան ծովի մի շարք կղզիներ և Բյուզանդիոնը, իսկ մ. թ. ա. 469 թվականին պարսիկներին ծանր պարտության մատնեց Եվրիմեդոնտ գետի մոտ։ Մ. թ. ա. 449 թվականին, երբ հույները Կիպրոսի Սալամին քաղաքի մոտ խոշոր հաղթանակ տարան, պատերազմական գործողությունները դադարեցին։ Կալլիասյան հաշտությամբ (հույն հավատարմատարի անունով) Պարսկաստանը զրկվում էր Էգեյան ծովի, Հելլեսպոնտոսի ու Բոսպորի իր տիրույթներից և ճանաչում էր փոքրասիական հունական պոլիսների անկախությունը։ Հույների հաղթանակը պայմանավորված էր պարսիկների համեմատությամբ նրանց հասարակական-տնտեսական զարգացման առավել բարձր աստիճանով և հունական ազատների աշխարհազորի գերազանցությամբ՝ տարբեր ժողովուրդներից ու ցեղերից հավաքագրված պարսկական զորքի նկատմամբ։ Բացի այդ հույները մղում էին ազատագրական, արդարացի պատերազմ, Պարսկաստանը՝ զավթողական։ Հույն-պարսկական պատերազմներից հետո Հունաստանում ծաղկում ապրեց ստրկատիրական հասարակարգը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png