Ներքինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսմանյան կասրության սուլթան Աբդուլ Համիդ II-ի ներքինապետը՝ Քիզլար Աղան, 1912 թ.

Ներքինի, քաղաքական նպատակով ամորձատված, սեռական կարողությունից զրկված տղամարդ։ Ներքինիները ծառայում էին իշխանների և թագավորների կանանոցներում։ Այդպիսի կանանոցների կառավարիչները կոչվում էին ներքինապետներ։ Վերջիններս մեծ քաղաքական ազդեցություն ունեին, քանի որ վայելում էին իրենց իշխանավորի վստահությունը։

Ներքինիներ պահելու սովորությունը տարածված է եղել Ասորեստանում, Պարսկաստանում, Հռոմեական կայսրությունում, Բյուզանդիայում, Չինաստանում, Օսմանյան Թուրքիայում և այլուր։

Հայաստանում[խմբագրել]

Միջնադարյան Հայաստանում կանանոցների կառավարումը վերապահված էր Մարդպետունիներին. ներքինապետը կոչվում էր մարդպետ։ Մարդպետները միաժամանակ արքունիքի, արքունիքի գանձարանի, արքայի խորհրդատան և բերդերի կառավարիչներն էին։

Չինաստանում[խմբագրել]

Չինաստանում ներքինի էին դառնում հիմնականում աղքատ տղաները՝ արքունիքում կամ որևէ ազնվականի ապարանքում ծառայության անցնելու հույսով։ Այսպես կոչված ամորձատողները ոչ միայն հեռացնում էին նրանց ամորձիները այլև ամբողջությամբ առնանդամը։ Վիրահատությունը կատարվում էր առանց ցավազրկման։

Չինաստանի վերջին հայտնի ներքինին՝ Ժանգ Խիանգժայը (张祥斋) մահացել է 1957 թ.։