Չինաստանի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինաստանի պատմության ընթացքում տարբեր դինաստիաների զբաղեցրած տարածքները, և ժամանակակից Չինաստանը


Չինաստանը աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է: Չինական մշակույթի հիմնական կրողները և Չինաստանի հիմնական ժողովուրդը Հան-չինացիներն են: Չինաստանի ներկայիս տարածքը բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից: Ամենահին գտածոն թվագրում է ՔԱ 600 հզ. թվականին: Ներկայումս հայտնի ամենահին չինական մշակույթը Հեմուդու մշակույթն է, որը գոյատևել է ՔԱ 7000-4000թթ.



Բովանդակություն

[խմբագրել] Նախապատմական Չինաստան

Չինաստանի պատմության ներկայումս հայտնի ամենավաղ շրջանը բաժանվում է չորս մշակութային շրջանների.


[խմբագրել] Առաջին դինաստիաները (Սիա, Չանգ, Չժու)

Սիա- Դինաստիայի տարածքը
Շանգ-դինաստիայի տարածքը
Չժու-դինաստիայի տարածքը

Սիա-դիանաստիան (夏朝) Պատմության մեջ հայտնի առաջին դինաստիան է (Ք.Ա. 2205 - 1766): Ուղղակի գրավոր աղբյուրներ չեն պահպանվել, ավելի ուշ ժամանակներում հիշատակված դինաստիա է, որը երկար ժամանակ պատմաբանների կողմից կասկածի տակ էր դրվում: Սակայն հնագիտական պեղումները հաստատում են դինաստիայի գոյությունը:

Սիա-դինաստիային հաջորդում է Շանգ-դինաստիան (商朝) (Ք.Ա. մոտ 1570–1066թթ. այս դինաստան անվանվում էր նաև Յին): Այս դինաստիայի գոյատևման դարաշրջանից են հայտնաբերվել առաջին գրավոր վկայությունները, ձեռագրերը և խեցեգրությունները (Խեցիների պատյաններ) , որոնք ռադիոկարբո մեթոդով հնարավոր է դարձել թվագրել: Այդ ժամանակ արդեն բրոնզ էր ձուլվում, հատվում էին դրամներ, կառուցվում էին հսկա պատեր, ինչպես նաև ձիակառքեր: Շանգ-Դինաստիայում զարգացած էր բյուրոկրատիան: Իր ամենահզոր շրջանում այս դինաստիան ազդեցություն ուներ Դեղին գետի միջին և ներքին հոսքերի շրջաններից մինչև այժմյան Լիաոնինգ պրովինցիա և Լանգցզեկյանգ գետի միջին շրջաններ: Ներկայիս Չենդու քաղաքի տարծքի հնագիտական պեղումներից ստացված գտածոները վկայում են, որ այդ ժամանակաշրջանում զուգահեռաբար գոյություն են ունեցել նաև այլ ինքնուրույն մշակույթներ: (գտնվել են ոսկուց, բրոնզից և նեֆրիտից պատրաստաված առարկաներ):

Չժու-դինաստիան (周朝, Ք.Ա. 1045–221թթ.) ժամանակային առումով բաժանված է եղել երկու մասի` Արևմտյան Չոու-դինաստիա, որը գոյություն է ունեցել Ք.Ա. 1045-771թթ, և Արևելյան Չժու-դինաստիա (Ք.Ա. 770-256թթ.): Վերջինս էլ իր հերթին բաժանված է եղել Գարնանային և աշնանային ժամանակաշրջանի և Մարտնչող թագավորությունենրի ժամանակաշրջանի (戰國時代 Zhànguó Shídài): Առաջին` Արևմտյան Չոու-դինաստիայի ժամանակաշրջանից հայտնի են միայն ավանդություններ, իսկ Արևելյան Չժու-դինաստիայի մասին պապանվել են այդ ժամանակվա բազմաթիվ փաստաթղթեր: Չժու դինաստիան հավանաբար բազմազան փոքր ցեղերի միավորում էր, որոնք փոքր պետություներ էին կազմում, իսկ բոլորի ղեկավան էր Չժուն: Արևմտյան Չժու-ժամանակաշրջանում կայսրույան ղեկավարները անվանվում էին արքա (Վանգ 王), իսկ այլ կառավարիչները` Գոնգ(公 սովորաբար թարգմանվում է «հերցոգ»): Միայն Գարնանային և աշնանային ժամանակաշրջանում են սկսում մյուս տիրակալները իրենց Արքա անվանել, ինչը նշանակումն էր, որ Չժու-տիրակալները կորցրել էին իրենց իշխանությունը:

Սկսած Չժու-ժամանակաշրջանից պատմական իրադարձությունները հնարավոր է դառնում թվագրել և դասակարգել: Չժու-տիրակալների իշխանության կորստի արդյունքում կենտրոնացված իշխանության ուժը թուլանում է: Սկզբում կային մոտ 170 փոքր թագավորություններ: Սրանք չնայած թույլ կապերով էին կապված իրար հետ, սակայն իրար համարում էին միևնույն ժողովրդի մաս, մանավանդ հարևանությամբ ապրող բարբարոսների` քոչվոր ցեղերի պայմանում: Այս թագավորություններում առկա էին խառնամուսնություններ:Նրանք պատերազմների ժամանակ հանդես էին գալիս մեկ ճակատով: Մարտնչող թագավորությունենրի ժամանակաշրջանում գոյություն ունեին ընդամենը 7 թագավորություններ: Այդ ժամանակներում գյուղատնտեսական առաջընթացին զուգընթաց երկրի բնակչությունը սրընթաց աճում է: Ստեղծվում են պողպատյա զենքեր: Չժու-ժամանակաշրջանը Չինական մեծ փիլիսեփայության ծաղկման դարաշրջան էր:

[խմբագրել] Կայսրություններ

Չինական կայսրությունների ավելի քան 2000-ամյա պատմության մեջ եղել են ինչպես կայուն ժամանակներ` զուգորդված քոչվոր ցեղերի հարձակումներով (հիմնականում հյուսիսային շրջաններից), այնպես էլ դինաստիաների միջև բախումներ, որոնց պատճառով առաջացել են երկարամյա պառակտումներ:
Չինական ավանդական պատմագրության մեջ մեծ տեղ է հատկացնում հիմնական (կարևոր) դինաստիաների պատմության նկարագրությանը, իսկ պառակտման ժամանակները ստորադասված են: Ստորև նկարագրված է բոլոր ժամանակաշրջանների դինաստիաների համռոտ պատմությունը:

[խմբագրել] Քին-դինաստիա (ՔԱ 221–207թթ.)

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Քին-դինաստիա:
Քին-դինաստիայի ժամանակաշրջանի Չինաստանի տարածքային ընդարձակումը

Քին կայսրությունը Չժու-դինաստիայի անկման արդյունքում կազմավորված 7 թագարություններից մեկն էր: Թագավորությունում առկա էր արդյունավետ կառավարման համակարգ և գյուղացիների կյանքը կարգավորող չափազանց խիստ օրենսդրություն: Քաղաքական գործիչ, փիլիսոփա և գործարար Լյուի Բուվեյը ինտրիգների միջոցով հասնում է այն բանին, որ Չժուանգսիանգ արքայազնը ժառանգում է իշխանական գահը և Բուվեյին նշանակում է կանցլեր: Արքայզնի մահից հետո թագավոր է դառնում նրա որդին` Չժաո Չժենգը, որն առանձնանում էր առանձնակի դաժանությամբ: Վերջինիս դեմ տեղի են ունենում թագավորի մի քանի անհաջող մահափորձեր: Չժենգը ռազմական արշավանքներ է կատարում հարևան կայսրությունների դեմ և 221 թ. հասնում է թագավորության միավորմանը: Նա թագադրվում է, որպես առաջին կայսր և ինքն իրեն կոչում է Քին Շիհուանդի («Քինի առաջին աստվածային կայսր»): Այնուհետև միավորված կայսրությւոննում իրականցվում են մի շարք բարեփոխումներ: Ամբողջ Չինաստանը սկսվում է կառավարել Քինի կայսրության արդյունավետ կառավարման համակարգով: Դրանից բացի ստանդարտեցվում են Չափի կշռի միավորները, իսկ Լի Սի նախարարը միավորում է գիրը:

Քոչվոր ցեղերից պաշտպանվելու համար երկրի հյուսիսում և արևմուտքում կառուցվում է Չինական Մեծ Պատը (որպես կապ` արդեն գոյություն ունեցող յոթ կայսրությունների կառուցած պատին): Կառուցվում են առաջին տրանսպորտային ջրանցքները: ՔԱ 210 թ. Քին Շիհուանդին վախճանվում է և թաղվում է մի մեծ պուրակում: Նրա գերեզմանը մինչև այժմ բացված (պեղված) չէ: Նախկինում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք գերեզմանագողերի կողմից ևս չեն թալանվել: Քինի մահից շատ չանցած գյուղացիները ապստամբում են նրա որդու դեմ: Այն վերածվում է քաղաքացիական պատերազմի, որի արդյունքում հիմնվում է Հան-դինաստիան:


[խմբագրել] Հան-դինաստիա (ՔԱ 206- ՔՀ 220)

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հան-դինաստիա:
Հան-դիանստայի տարածքը
Հան-ժամանակաշրջանի ձիու քանդակ

Հաշվի առնելով երկրում ստեղծված ծանր կացությունը, առաջին Հան-կայսրերը փորձում էին ցածր հարկերի և հողերի լայնամաշտաբ մասնավորեցման շնորհիվ մեղմել իրավիճակը: Այս միջոցառումները հաջողությամբ են պսակվում և Հան-կայսրությունը դառնում է կայսերական դարաշրջանի ծաղման շրջան: Ի վերջո Հան-դինաստիայի ռազմական և տնտեսական կարողություններն այնքան են հզորանում, որ այսուհետև չինացի ժողովուրդը նույնացվում է Հան-չինացիների հետ:

Այսպես այդ ժամանակ ներկայիս հարավային չինաստանի ժողովուրդները միանում են Չինաստանին (Կանտոնի (Գուանգչժու) նվաճումը ՔԱ 111 թ.) Մետաքսի ճանապարհի երկայնքով նվաճվում են բոլոր փոքր երկրները և ստեղծվում են անուղղակի առևտրական հարաբերություններ Հռոմեական կայսրությանհետ: Նույն ճանապահով Բուդդիզմը ներթափանցում է Չիանստան: Սակայն Հան-կայսրերը Կոնֆուցիանիզմն են ընդունում, որպես պետական փիլիսոփայություն, որը դեռևս իր կարգավիճակում գոյատևում է երկու հարյուրամյակ:

Վանգ Մանգի` կայսերական թագի զավթումով ՔՀ 8-25 թթ. ավարտվում է այսպես կոչված Արևմտյան Հան-դինաստիան, որին հաջորդում է Արևելյան Հան-դինաստիան: Վերջին Հան-կայսրերի տիրապետության ժամանակաշրջանում առաջին հերթին կայսերական պալատում ներքին իշխանական պայքարի պատճառով, սակայն նաև տարածաշրջանային ռազմական ուժերի ամրապնդման պատճառով կայսրությունը զգալիորեն թուլանում է: Թաոիզմ աղանդի կազմակերպած Դեղին չալմաների ապստամբությունը երկիրը վերջնականապես գցում է քաոսի մեջ:


[խմբագրել] Երեք կայսրությունների ժամանակաշրջան (220-280թթ.)

Երեք կայսրությունները

Կենտրոնացված իշխանություն այլևս գոյություն չուներ, ու առանձին տարածքներում իշխում էին տարածաշրջանային իշխանները, որոնք սկզբում գոծում էին մի դաշինքի մեջ, սակայն շատ ցանցած սկսեցին պատերազմել իրար դեմ:



[խմբագրել] Ջին-դինաստիա (265–420)

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ջին-դինաստիա (265–420):
Ջին-դինաստիայի տարածքը

[խմբագրել] Չինաստանի Հանրապետություն (1912–1949)

[խմբագրել] Չինաստանի ժողովրդական Հանրապետություն և Թայվանի չինական հանրապետություն

[խմբագրել] ՉԺՀ-ի ստեղծումը (1949–1957)


[խմբագրել] Աղբյուրներ



Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով