Արքայական ճանապարհ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքայական ճանապարհ, Պարսից Աքեմենյան թագավոր Դարեհ I-ի նախաձեռնությամբ կառուցված տարանցիկ մայրուղի Առաջավոր Ասիայում: Անցել է Էլամի, Մարաստանի,Հայաստանի, Կիլիկիայի, Կապադովկիայի,Փռյուգիայի և Լիդիայի վրայով: Էլամի Շոշ քաղաքից մինչև Լիդիայի Մարդես քաղաքն ունեցել է 456 փարսախ, շուրջ 2500 կմ երկարություն:
Արքայական ճանապարհի յուրաքանչյուր 25-30կմ վրա տեղավորվել են պետական գգործակալների, առևտրականների անվտանգ երթևեկությունն ապահովող կայաններ: Ըստ Հերոդոտոսի, Հայաստանի հարավ-արևմտյան սահմանից՝ Եփրատ գետից, մինչև Մարաստանի Մատիենե մարզը կամ Հայաստանի հարավ-արևելյան սահմանը ունեցել է մոտ 310 կմ երկարություն և 15 կայան:
Օգտագործված աղբյուներ
- Հայկական Սովետական Հանրագիտարան
Ծանոթագրություններ և նշումներ