Պետրանոլա քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրանոլա քարանձավ
Տեսակէքսկուրսիոն անձավ և հնագիտական հուշարձան
Երկիր Հունաստան
ՎարչատարածքNea Propontida Municipality?
ՎայրPetralona?
Աշխարհագրական
տեղադրություն
Քաղկեդոնյան թերակղզի
Հայտնաբերման տարի1959
Քարտեզ
Քարտեզ

Պետրանոլա քարանձավ (հունարեն՝ Σπήλαιο Πετραλώνων)՝ քարանձավ Հունաստանում, տեղակայված Պետրալոնի մոտ՝ Խալկիդի թերակղզու մոտ, Սալոնիկ քաղաքից 55 կմ հեռավորության վրա։ Քարանձավը ծագում է Կարստ գետից, գտնվում է Կատսիկա լեռան արևմտյան հատվածում, ծովի մակարդակից 270 մետր բարձրության վրա։ Քարանձավի մուտքի մոտ տեղակայված է Պետրալոնի մարդաբանական թանգարանը։ Պետրալոնը համարվում է հին Եվրոպական մարդկանց մնացորդների գտածոների վայր և համարվում է այն վայրը, որտեղ առաջին անգամ մարդը սովորել է օգտագործել կրակը[1]։

Ոսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավը բացվել է 1959 թվականի մայիս ամսին Պետրանոլի բնակիչ Ֆիլիպ Խադզարդոսկու կողմից։ Քարանձավը համաշխարհային հայտնություն է ստացել, երբ 1960 թվականի սեպտեմբերի 16-ին Պետրանոլայի մեկ այլ բնակիչ՝ Քրիստոս Սարիյանիդիսը, քարանձավում գտել է հին մարդու գանգ։ Շուտով հնէաբան Արիս Պուլիանոսի ձեռնարկմամբ սկսվեցին հնագիտական և մարդաբանական հետազոտությունները սկսվեցին, այդ հնէաբանը նաև հայտարարեց, որ գտնված իրի տարիքը կազմում է շուրջ 700 հազար տարի, այն համարվում է Եվրոպական հին մարդկանցից[2]։ Նախապատմական մարդու կմախքը հայտնաբերվել է այն ժամանակվա պարզագույն գործիքների կողքին, ինչպես նաև հայտնաբերվել է կրակարան։ Պետրանոլաի քարանձավը նաև համարվում է առաջին մարդկանց կրակի օգտագործման հիմնական վայրը։ Պենրանոլայում հայտնաբերված գանգը մինչև այժմ պահվում է Արիստոտելի ուսումնարանում՝ Սալոնիկում։

Այդ տվյալները հիմնված են քարանձավի ստրատիգրաֆիայի վրա, որոնք կազմում եմ 34 տարբեր հասակի սլոյաներով, միջուկային և ֆացիոնալ հնէաբանության անալիզներով։ Քարացած իրեր ուսումնասիրողները հայնտաբերել են առյուծների, բորենիների, արջերի, հովազների, փղերի, ռնգեղջյուրների, պլեյստոցյան կենդանիների (եղջերավորների ընտանիք), բիզոնների, ինչպես նաև 25 տեսակի թռչունների, 16 տեսակի կրծողների և 17 տեսակի չղջիկների մնացորդներ։ Մի քանի գտածոների տարիքը մոտավորապես 5 միլիոն տարի է։

Պետրանոլայի քարանձավի երկարությունը կազմում է շուրջ երկու կիլոմետր։ Մուտքն արհեստական թունել է, որը շարունակվում է շուրջ 100 մետր (թունելը կառուցվել է 1974 թվականին[3]), այն անցնում է էրոզիաների միջով և ունի հին՝ հիմնական ելք։ Քարանձավի ջերմաստիճանը ամբողջ տարվա մեջ հաստատուն է մոտավոր 17 °C: Անցումների կողմնային հատվածներում տեղակայված են ցուցափեղկեր, որոնք կազմված են քարից և ոսկորներից պատրաստված զենքերով, ոսկորներով, ատամներով, ծնոտով՝ տարբեր կենդանիներից պատրաստված, դրանք գտնվել են քարանձավի ներսում։ Զբոսաշրջիկների մեծ ուշադրությանն են արժանացել նաև մի քանի սենյակներ՝ պատված ստալակտիտներով, ստալագմիտներով և ստալագնատներով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Traces of fire at the Petralona Cave, the oldest known up to day, A. N. Poulianos, in Anthropos, 4: 144-146. 1977.(անգլ.)
  2. Petralona Cave — Two words about
  3. Σπηλαιο Αρχανθρωπων Πετραλωνα

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]