Ստալակտիտներ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստալակտիտներ, շթաքար (հուն. Σταλακτίτης - հոսանքանստվածք կաթիլով) հոսանստվածքային (հաճախ կրաքարային) գոյացումներ են, որոնք սառցալեզվակների, սանրի, խողովակաձև, ծոպերի և դրանց նման տեսքերով կախվում են քարայրերի առաստաղներից: Առաջանում են կալցիումի կարբոնատով հագեցած ջրային կաթիլներից գազերի հեռացման և դրանց գոլորշիացման հետևանքով նստող աղերից: Երբեմն հանդիպում են գիպսային և աղային ստալակտիտներ: