Տյուրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տյուրոսը[1] հնագույն քաղաք-պետություն է Փյունիկիայում, Միջերկրական ծովի արևելյան ափին։ Առաջացել է հավանաբար մ.թ.ա. IV հազարամյակում։ Մ.թ.ա. III-II հազարամյակներում առևտրաարհեստավորական կարևոր կենտրոն էր։ Մ.թ.ա. II հազարամյակի վերջին-I հազարամյակի սկզբին դարձել է դեպի արմ. փյունիկեցիների գաղութաբնակեցման կարևոր կանտրոն։ Տյուրոսի գաղութներ է հիմնել Միջերկրական ծովի կղզիներում, Հս-Արմ. Աֆրիկայում, Իսպանիայում։ Մ.թ.ա. X դ. Տ-ի հովանավորության տակ ստեղծվել է Տյուրոս-Սիդոնի միացյալ թագավորությունը, որը գերիշխել է Փյունիկիայի ծովափին։ Մ.թ.ա. VIII դ. Տյուրոսի ընկել է Ասորեստանի, մ.թ.ա. VI դ. սկզբից՝ Նոր Բաբելոնյան թագավորության, մ.թ.ա. VI դ. 2-րդ կեսից՝ Աքեմենյանների, մ.թ.ա. IV դ. վերջին՝ Ալեքսանդր Մակեդոնացու պետության տակ, այնուհետև գտնվել է Պտղոմեյանների, Սելևկյանների, Տիգրան Բ-ի պեսության, մ.թ.ա. 64-ից՝ հռոմ. Սիրիա պրովինցիայի կազմում։ Մինչև արաբ. նվաճումները եղել է արևելամիջերկրածովյան առևսրի խոշոր կենտրոն։ Տյուրոսում պեղումներ սկսվել են XIX դ. 2-րդ կեսին։ Այժմ Տյուրոսի տեղում լիբանանյան Սուր քաղաքն է։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 54։ ISBN 99941-56-03-9։