Բաալբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաալբեկ, քաղաք Լիբանանում, որն հայտնի է հռոմեական տաճարներով։

Ստուգաբանություն [խմբագրել]

Հունական աղբյուրներից այն հայտնի է Հելիոպոլիս անունով: Տիգրան Մեծի ժամանակ այն Փյունիկիայի հետ մտնելով հայկական կայսրության կազմի մեջ հայտնի էր Արեգ-Քաղաք անվան տակ:

Պատմություն [խմբագրել]

Քաղաքի հիմնադրման թվականը հայտնի չի, սակայն որոշ հնեաբաններ այն վերագրում են աշխարհի ամենահին բնակավային: Մինչ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները այդ քաղաքի մասին ոչ մի գրավոր հիշատակություններ չեն պահպանվել: Համաձայն արաբական մի ձեռագրի Բաալբեկը կառուցել է Բաբելոնի Նեմրոդ (Բել) թագավորը որն այդ նպատակով օգտագործել է վիթխարի հսկաների (աժդահաների) ուժը: Այդ ձեռագրի վարկածը որքան ել առասպելանման չ՝հնչի, ամրագրվում է այն փաստով, որ քաղաքի նախա-հռոմեական և նախա-հունական շինությունները կառուցված են այնպիսի մի հսկա քարերից, որոնց տեղափոխման համար անգամ չէր բավականացնի հարյուրավոր մարդկանց ուժն ու այն ժամանակվա տեխնոլոգիական հնարավորությունները:

Պարադոքս [խմբագրել]

Քաղաքն այցելած մարդիք այն միաբերան նկարագրում են «ամենա-ամենա» խոսքերն օգտագործելով՝ ամենաբարձր սյուներն աշխարհում (որոնք զարդարում են Յուպիտերի տաճարը Բաալբեկում), ամենամեծ տաշած քարն աշխարհում (որն այդպես էլ չի հասցվել իր նպատակատեղին) և այլն... Տասնյակ հազարամյակներ կանգուն մնացած և իրենց հմայքը չ՝կորցրած Բաալբեկ - Հելիոպոլիս - Արեգ-Քաղաքի շինությունները կառուցված են այնպիսի տեխնիկական անսովոր լուծումներով և ճշգրտությամբ, որ ոմանց մոտ նրանք ի՝ հայտ են բերում հին ժամանակներում Երկիր մոլորակ այցելած այլ-մոլորակային զարգացած քաղաքակրթության, իսկ համաշխարհային դավադրութան տեսությունների սիրահարների մոտ՝ գիտական հանրության կողմից փաստերի թագցման, տեղեկատվական ֆիլտրացման և մարդկուրյանը դիտավորյալ ապակողմնորոշելու գաղափարներին: Ի՝ դեպ պաշտոնական գիտական հանրությաներում այսօր տիրում է՝ Բաալբեկի հիմնադրման հռոմեական վարկածը, որը չի դիմանում ոչ-մի քննադատության, բայց զարմանալի համառությամբ մնում է որպես պաշտոնական տեսակետ: