Բիբլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բիբլոս
جبيل
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՊրովինցիաԼեռնային Լիբանանի պրովինցիա
Հիմնադրված էմ.թ.ա. 8 հազարամյակ[1] թ.
Մակերես5 կմ²
ԲԾՄ10 մետր
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Պաշտոնական կայքjbail-byblos.com
Բիբլոս (Լիբանան)##
Բիբլոս (Լիբանան)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 295
ռուս..անգլ..ֆր.

Բիբլոսը (փյունիկերեն՝ צדן, հուն․՝ βύβλος, Բիբլոս) քաղաք է Լիբանանի արևմտյան մասում, Լեռնային Լիբանանի պրովինցիայում։ Քաղաքը հիմնադրել են փյունիկեցիները։ Գտնվում է մայրաքաղաք Բեյրութից 32 կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովի ափին։ Ներկայումս Բիբլոսը մտնում է համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիբլոսը համարվում է աշխարհի հնագույն մշտապես բնակեցված քաղաքներից մեկը։ Բիբլոսի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ.թ.ա. IV հազարամյակին։ Այս շրջանով է թվագրվում Բիբլոսում կառուցված ամենահայտնի ճարտարապետական շինություններից մեկը՝ Բաալի (Բելի) տաճարը։

Արդեն մ.թ.ա. III հազարամյակից սերտ կապեր է հաստատում Եգիպտոսի հետ, որը Բիբլոսից ներմուծում էր բնափայտ, մասնավորապես մայրի, գինի և ձիթապտղի յուղ։ Եգիպտոսից մեծ քանակությամբ պապիրուս էր բերվում Բիբլոս, որտեղից էլ այն գնում էին հույները։ Հունարեն բիբլոս՝ պապիրուս, գիրք, և բիբլիա՝ գրքեր, բառերը ծագում են Բիբլոսի անունից։ Աքքադացիները քաղաքն անվանում էին Գուբլ, Աստվածաշնչում այն հիշատակվում է Գեբալ անունով։

Բիբլոսի վրա մեծ էր հատկապես Եգիպտոսի ազդեցությունը։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ Բիբլոսի տիրակալները որպես պաշտոնական լեզու կիրառում էին եգիպտերենը։

Մ.թ.ա. III հազարամյակի վերջին Բիբլոսն անկման շրջան է ապրում։ Հայտնի է հրդեհը, որը հետևանքով կործանվել է Բիբլոսի տիրուհու տաճարը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (unspecified title)ISBN 978-1-84217-132-5.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nina Jidéjian, Byblos through the ages, Dar al-Machreq, Beyrouth, 1968
  • Je m'appelle Byblos, Jean-Pierre Thiollet, H & D, 2005. ISBN 2 914 266 04 9
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 435
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիբլոս» հոդվածին։