Թեմիստոկլես
Թեմիստոկլես (հին հունարեն` Θεμιστοκλῆς, մ.թ.ա. 537 — 459 թթ.), աթենական պետական գործիչ և զորավար: Թեմիստոկլեսի հիմք դրեց Աթենքի` որպես ծովային տերություն կայացմանը, դրանով Աթենական պետության վերելքին: Մ.թ.ա. 493թ. դառնալով արքոնտոս` նախեձեռնեց Աթենքի ծովային արվարձանի` Պիրևս բնակավայրի ամրակայման և այն պետության ծովային բազայի վերածելու աշխատանքներ: Մ.թ.ա. 490թ. Մարաթոնի ճակատամարտից հետո հանդես էր գալիս որպես մեծ նավատորմի ստեղծման ջատագով: Վերջապես, մ.թ.ա. 483թ. նրան հաջողվում է համոզել աթենացիներին քաղաքի մոտակայքում գտնվող արծաթի հանքից ստացած եկամուտներն ուղղել 200 նավի կառուցման վրա` ապագա պարսկական ներխուժմանը նախապատրաստվելու նպատակով: Այդ նորաստեղծ նավատորմը վճռական դեր խաղաց մ.թ.ա. 480թ. սեպտեմբերի 20-ին Սալամիս կղզու մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսիկների ջախջախման գործում: Վճռական դեր է խաղացել պարսկական ներխուժումից տուժած Աթենքի վերականգման գործում` շրջապատելով քաղաքը ամուր պարիսպով: Մ.թ.ա. 471 թ. աթենական ազնվական շրջանակների խարդավանքների արդյունքում ենթարկվել է օստրակիզմի և աքսորվել Աթենքից: Երկար դեգերումներից հետո հանգրվանել է Արտաքսերքսես I արքայի մոտ` ստանալով նրանից Փոքր Ասիայի մի շարք քաղաքների կառավարման լիազորությունը: Մահացել է մ.թ.ա. 460 թ. փոքր Ասիայի Մագնեսիում քաղաքում: