Դելֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Delphi Composite.jpg

Դելֆի (հուն.՝ Δελφοί), համահելլեն կրոնական կենտրոն Փոկիսում, Պառնասոս լեռան ստորոտում, հայտնի իր պատգամատնով և Ապոլլոնի տաճարով։ Շահավետ դիրքը ճանապարհների խաչաձևման վրա, ուխտավորների մշտական հոսքը նպաստել են Դելֆիի վերածնմանը պաշտամունքի, արհեստների, առևտրի և ֆինանսական խոշոր կենտրոնի։

Դելֆյան տաճար[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Դելֆյան տաճար


Ապոլլոնի տաճարը

Դելֆիի հնագույն տաճարը կառուցվել է մ.թ.ա. 9–րդ դարում։ Ըստ առասպելի ինքը՝ Ապոլլոնն է ընտրել Դելֆին իբրև իր սրբավայրը այն բանից հետո, երբ այստեղ սպանել է Պիթոնին։ Ապոլլոնի ցանկությամբ լեգենդար ճարտարապետներ Տրոփոնիոսն ու Ագամեդեսն են նախագծել տաճարը։
Շուտով Դելֆիում կուտակվում է մեծ հարստություն։ Տաճարի նշանակությունը առավել ևս մեծանում է գաղութարարության ժամանակ։ Հունական ոչ մի գաղութ չէր հաստատվում առանց Դելֆյան պատգամատան խորհրդի և հավանության։ Դելֆիի տաճարի և նրա քրմերի ազդեցությունը տարածվել էր Հունաստանի սահմաններից դուրս։
Այն բանից հետո, երբ Դելֆիի հին տաճարը այրվեց, մ.թ.ա. 5–րդ դարում, այն վերականգնվեց առավել մեծ շքեղությամբ։ Հետագայում Դելֆիի տաճարը բազմիցս կողոպտվել է պատերազմների և սոցիալական ցնցումների ժամանակ և վերջնականապես ավերվել ու փակվել է Թեոդոսիոս 1 կայսեր օրոք շուրջ 390։
20–րդ. դ. սահմանագծին հնագիտական պեղումները Դելֆիում բացեցին տաճարի, թատրոնի, ձիարշավարանի, ընծայաբերված հուշարձանների մնացորդներ, մեծ թվով արձանագրություններ և նպաստեցին վերականգնելու Դելֆյան սրբավայրի ընդհանուր տեսքը։
Պարսպապատ սրբազան վայրի կենտրոնում, բարձր հողահարթակի վրա կանգնած է եղել դորիական ոճով կառուցված Ապոլլոնի տաճարը։ Մուտքի դարպասներից դեպի տաճար տանում էր սալարկած ճանապարհը։ Արևելյան ժայռոտ պարսպի ստորոտում գտնվող Կաստալյան աղբյուրի սրբազան ջուրը լցվում էր քարե որմնախորշը, որտեղ ուխտավորները լվացվում էին։ Սրբազան համարվում էր նաև մյուս աղբյուրը՝ Կասոտիոսը։ Հարավային կողմի լեռնալանջին, սանդղևանդներով տեղադրված են եղել մեծ թվով գանձարաններ, մեծաթիվ արձաններ և հուշարձաններ կանգնած են եղել ճանապարհի երկու կողմում։ Տաճարի մուտքի առաջ կանգնած է եղել Ապոլլոնի արձանը։
Այլ սրբությունների միջև գտնվում էր կիսաբոլոր քարը՝ օմփալոսը, որը համարվում էր երկրի պորտը։ Տաճարի խորհրդավոր մասում գտնվում էր պատգամատունը։

Դելֆյան պատգամատուն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Դելֆյան պատգամատուն


Պատգամատուն ոչ ոք չէր կարող մուտք գործել, բացի գուշակ քրմուհուց՝ պիթիայից։ Պիթիան (մ. թ. ա. 5–րդ. դ. դրանք երեքն են եղել) Կասոտիոս սրբազան վտակի ջրից խմում էր մի կում, սրբազան դափնու տերև ծամում և նստում ժայռի ծերպին դրված ոսկե եռոտանու վրա։ Հին հեղինակները բացատրում են, թե եռոտանու վրա նստած պիթիայի հափշտակության մեջ ընկնելը ժայռի ծերպից բարձրացող թունավոր գոլորշին շնչելու հետևանք է եղել։ Պիթիայի բարձրաձայն արտասանած բառերը քրմերը մեկնաբանել են որպես Ապոլլոնի կամքը։ Քրմերի պատասխանը դիտմամաբ տրվում էր ոչ հստակ կամ երկիմաստ, որպեսզի հնարավոր լիներ այն մեկնաբանել զանազան ձևերով։

Պիթիական խաղեր[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Պիթիական խաղեր


Պիթիական խաղերը՝ համահելլեն տոներ էին ի հիշատակ Պիթոնի դեմ Ապոլլոնի տարած հաղթանակի։ Այդ խաղերը տեղի էին ունենում 4 տարին մեկ անգամ, սկզբում որպես բանաստեղծների և երաժիշտների մրցություն, իսկ մ.թ.ա. 586-ից հետո մտցվել են բոլոր տեսակի մրցությունները։ Պիթիական վերջին խաղերը տեղի են ունեցել 394։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Դիցաբանական բառարան, Երևան, 1985, էջ 236։