Թեբե (Հունաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Թեբե
հուն.՝ Θήβα
Thebes-1.jpg
38°19′27″ հս. լ. 23°19′25″ ավ. ե. / 38.324167° հս. լ. 23.323611° աե. ե.
Երկիր Հունաստան Հունաստան
Պերիֆերիա Կենտրոնական Հունաստան
Նոմ Բեոտիա
Առաջին հիշատակում մ.թ.ա. XIII դար
ԲԾՄ 215 մ
Խոսվող լեզուներ Հունարեն
Բնակչություն 36 477 մարդ (2011)
Ազգային կազմ հույներ
Կրոնական կազմ Ուղղափառներ
Ժամային գոտի UTC+2
Հեռախոսային կոդ +30 2310
Փոստային ինդեքսներ 32200
Ավտոմոբիլային կոդ BI
##Թեբե (Հունաստան) (Հունաստան)
Red pog.png

Թեբե (հուն.՝ Θήβα, հին հուն.՝ Θήβαι ), փյունիկյան գաղութ, Եվրոպայի ամենահին քաղաքներից երրորդը` Պլովդիվից և Կադիսից (նույնպես փյունիկյան գաղութներ) հետո։ Հնում ավելի հայտնի էր Կադմիյ անունով և հանդիսանում էր միջին Հունաստանի` Բեոտիայի գլխավոր քաղաքը։ Քաղաքը գտնվում է ոչ բարձր լեռան վրա` Աոնիյան հարթավայրի միջնամասում։

Անտիկ դարաշրջանում Ատտիկե և Լակեդեմոն պետությունների հետ համարվում էր հելենիստական աշխարհի ազդեցիկ պետություն։ Քաղաքն ուներ շրջանաձև հատակագիծ և շրջափակված էր քարե պատով, որն ուներ յոթ դարպաս, որի պատճառով էլ հաճախ անվանում էին Յոթնադուռ Թեբե։

2011 թ.-ի դրությամբ քաղաքն ունի 36 477 բնակիչ և հանդիսանում է Բեոտյան պերֆեկտուրայի ամենամեծ քաղաքը։

Ծանոթագրություններ[խմբագրել]