Փիլիպոս II Մակեդոնացի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիլիպոս II Մակեդոնացի (հուն.՝ Φίλιππος Β'; մ.թ.ա. 382—336թթ.), Մակեդոնիայի արքա։ Գահակալել է մ.թ.ա. 359թ-ից: Ալեքսանդր Մակեդոնացու հայրը: Օգտվելով հունական պոլիսների կռիվներից՝ աստիճանաբար իր գերիշխանությունն է հաստատել ամբողջ Հունաստանի նկատմամբ՝ մ.թ.ա. 338թ. Քերոնեայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարտության մատնելով Աթենքի գլխավորությամբ հունական պետությունների միասնական զորքերին: Նա գրավել է նաև Բյուզանդիոնը և Թրակիան: Սպանվել է դավադրության արդյունքում՝ դեպի Աքեմենյան Պարսկաստան արշավանքի նախապատրաստման ժամանակ: